-
24.04.2015|
15:33
Մենք սրտագին ապրումակցում ենք հայ ժողովրդին, որն ապրել է պատմության ընթացքում ամենասարսափելի ողբերգություններից մեկը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
-
24.04.2015|
15:32
«Այսօր մենք Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի կողքին ենք՝ հարգելով 1915 թ. տեղահանման և սպանությունների հետևանքով ավելի քան մեկ միլիոն զոհերի հիշատակը»՝ իր բլոգում գրել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Քեթրին Լիչը:
-
24.04.2015|
13:55
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ ելույթ ունեցավ և նշեց, որ իր համար մեծ պատիվ է հայ ժողովրդի հետ ոգեկոչել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ Նա ընդգծեց, որ բնական է, որ Կիպրոսն ու Հայաստանը միասնաբար են դատապարտում ցեղասպանության ոճրագործներին։
-
24.04.2015|
13:53
ՀՀ նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
-
24.04.2015|
13:51
Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հայտարարությունը՝ ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
24.04.2015|
13:51
Միջերկրական ծովով դեպի Եվրոպա ապօրինի ներգաղթյալ տեղափոխող նավերի գրավման և ոչնչացման՝ ԵՄ ծրագրված գործողությունը կարող է իրականացվել միայն միջազգային իրավունքի շրջանակներում, այսինքն՝ ՄԱԿ ԱԽ բանաձևի հիման վրա՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
-
24.04.2015|
13:50
Հռոմում ապրիլի 24-ին, տեղի կունենա վերջին 40 տարում առաջին հանրահավաքը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
-
24.04.2015|
13:49
ԱՄՆ-ի մի շարք ազդեցիկ կոնգրեսականներ և սենատորներ հավաքվել են Կապիտոլիումի բլրի վրա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։
-
24.04.2015|
13:49
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Վաշինգտոնում քննարկել է հայկական հարցը:
-
24.04.2015|
13:48
Այս տարի մենք նշում ենք Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի առաջին զանգվածային չարագործության 100-րդ տարելիցը: Սկսած 1915-ից Օսմանյան կայսրության հայերը տեղահանվել են, սպանվել և ուժով քշվել մահվան: