-
24.04.2015|
01:12
Ապրիլի 21-22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցավ «Հանդուրժողականություն ու հաշտեցում» խորագրով բարձր մակարդակի քննարկում, որում անդրադարձ կատարվեց աշխարհում արմատականության ու ծայրահեղականության, դաժանությունների ու բռնությունների, մշակութային և կրոնական լարվածության ու հակամարտությունների ահագնացող դեպքերին։
-
24.04.2015|
01:12
Ամեն տարի Ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ հայկական սփյուռքն ակտիվ աշխատանքներ է ձեռնարկում, իսկ Անկարայում անհանգիստ սպասում է սկսվում, հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայությունը:
-
24.04.2015|
01:11
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում պատասխանել է Al Jazeera-ի, Reuters-ի, CNN Turk-ի, BBC-ի և Russia Today-ի թղթակիցների հարցերին:
-
24.04.2015|
01:07
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ, նրան արտերկրում վիրահատել են՝ ասել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե երկրորդ նախագահը ապրիլի 24-ին կայցելի՞ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
-
24.04.2015|
01:06
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ԵԽԽՎ հայտարարության մեջ ասված է. «Ցեղասպանությունն անընդունելի հանցագործություն է հանդուրժողականության, մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների վրա հիմնված հասարակության համար:
-
24.04.2015|
01:06
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵԽԽՎ-ի հայտարարությունը ստորագրել է 170 պատգամավոր:
-
24.04.2015|
01:04
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր օրհնության պատգամը հղելով՝ հայտարարեց, թե նման ծեսով՝ պարզ, բայց խորիմաստ բառերով էլ բնութագրվում է հայ եկեղեցու կյանքը՝ սուրբ հոգու զորությամբ:
-
24.04.2015|
01:04
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ընթացքում։
-
24.04.2015|
01:02
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը 1915-ի հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն` Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ՝ հայտնում է գերմանական DPA գործակալությունը:
-
24.04.2015|
01:01
ՀՀ նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը: