-
24.04.2015|
01:00
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի։
-
24.04.2015|
00:58
Նորին Սրբությունը շնորհակալական խոսք է ուղղել նրանց Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայաստան ժամանելու համար:
-
24.04.2015|
00:57
ԵԽԽՎ-ում կստեղծվի ԵԽ անդամ պետությունների միջև հակամարտությունների հարցերով նոր ենթահանձնաժողով:
-
23.04.2015|
23:55
Ապրիլի 23-ին Երևանում մեկնարկեց «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքը։ Աշխարհի 16 երկրի մոտ 50 երիտասարդ ապրիլի 23-26-ը «Հարավային Կովկաս. Եվրոպայի արևելյան դուռ» խորագրով հավաքի ընթացքում քննարկելու են Հարավային Կովկասի և Եվրամիության հետագա համագործակցության հեռանկարները, Արևելյան գործընկերության քաղաքականությունը և այլ հարցեր։
-
23.04.2015|
18:57
Այսօր Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ոմանք, հակադրվելով գործող իշխանության որդեգրած քաղաքականությանը, իրավացի հարցադրում են անում, թե ապրիլի 24-ից հետո որն է լինելու ցեղասպանության հարցում Հայաստանի հետագա ռազմավարությունը:
-
23.04.2015|
18:55
Այսօր կեսգիշերին՝ ժամը 00:01-ին (24.04.2015), Թատերական հրապարակում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը կներկայացնեն Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» օրատորիան՝ բալետի երկրորդ արարից:
-
23.04.2015|
15:34
Աշխարհի 43 երկրի 123 երաժշտից բաղկացած «24/04» համաշխարհային նվագախումբն անցկացնում է վերջին փորձերն ապրիլի 24-ի «Վերածնունդ» խորագրով համերգից առաջ։
-
23.04.2015|
14:08
Համադրեք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է «Աշխարհն՝ առանց ցեղասպանության» հիշատակի երեկոյի մասնակիցներին.
-
23.04.2015|
13:13
Համաշխարհային հանրությունը պետք է միավորվի ծայրահեղականության դեմ պայքարում և վերացնի դրա առաջացման պատճառները՝ այսպիսի կոչով է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կազմակերպության շտաբ-բնակարանում բռնի ծայրահեղականությանը դիմակայելու և հանդուրժողականության խթանման հարցերով երկօրյա համաժողովի արդյունքներով:
-
23.04.2015|
13:11
Հռոմի պապի հայտարարությանը հետևած Թուրքիայի բացասական արձագանքը վկայում է, որ Անկարան պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը՝ ասել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ապագա ունեն հայ-թուրքական հարաբերությունները, եթե հաշվի ենք առնում, որ Թուրքիան ժխտում է ցեղասպանության փաստը։