-
23.04.2015|
13:10
Հայաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ որևէ նախապայմանով հարաբերություններ հաստատել՝ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
-
23.04.2015|
13:09
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան չի վնասի Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
23.04.2015|
13:08
Ամերիկացի երգիչ և երգահան Դանիել Դեքերն իր խնդրանքով դարձել է ՀՀ քաղաքացի:
-
23.04.2015|
13:07
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:
-
23.04.2015|
13:06
Բրիտանական Guardian-ի Միջին Արևելքի բաժնի խմբագիր Յան Բլեքը Երևանից իր տպավորություններով է կիսվել: «Փոքր երկիր՝ մեծ ազգ. Ցեղասպանությունն ինչպե՞ս է ձևավորել ներկայիս Հայաստանը» հոդվածում նա պատմում է հայերի հուշերի և հիշատակի արարողություններին հայերի պատրաստության մասին:
-
23.04.2015|
13:04
Hack-mirror-ը տեղեկացնում է, որ այս գիշեր «Կովկասյան կիբեր բանակ» հաքերային խումբը 100-ամյակին ընդառաջ կոտրել է թուրքական 300 կայք՝ տեղադրելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութեր:
-
23.04.2015|
13:02
Գերմանիայում բնակվող թուրքերին միավորող կազմակերպությունները երկրի դաշնային պատգամավորներին կոչ են արել «ոչ» ասել 1915-ի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչող բանաձևին՝ տեղեկացնում է թուրքական Zaman-ի գերմանական ծառայությունը:
-
23.04.2015|
13:01
Ղազախստանը չի ընդունում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում միասնական արժույթի անցնելու գաղափարը՝ ասել է երկրի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Թիմուր Ժակսիլիկովը։ Ղազախստանն ունի հստակ ու հետևողական դիրքորոշում, որը բացառում է դաշինքում միասնական արժույթ ունենալը, նշել է պաշտոնյան։
-
23.04.2015|
12:58
Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստի ողբերգությունը չկանխելու աշխարհի անկարողությունը մեկ շղթայի օղակներ են՝ հայտարարել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը լրագրողների հետ փակ հանդիպմանը, որի մասին տեղեկությունը հրապարակվել է ապրիլի 22-ին։
-
23.04.2015|
12:55
Ռուսաստանը և Թուրքիան կարող են մինչև 2015-ի ավարտը ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստորագրել՝ լրագրողներին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը` «Թուրք-ռուսական բիզնես-ֆորումի» ավարտին: