-
22.04.2015|
20:16
Այսօր՝ ապրիլի 22-ի առավոտյան, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգում մտել է ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության սենյակ և թուրքական պատվիրակությանը պաշտոնապես հանձնել Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հուշանվերներ:
-
22.04.2015|
20:14
Վատիկանի ներկայացուցիչը հրաժարվել է մասնակցել Թուրքիայում ապրիլի 24-ին կայանալիք Գալիպոլիի ճակատամարտին նվիրված տոնակատարություններին։
-
22.04.2015|
20:13
Ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանը հոդված է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը հրապարակվել է The Guardian-ում:
-
22.04.2015|
20:12
Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ «1915-ի դեպքերի» վերաբերյալ ցավակցական ուղերձը։ «Հուրիյեթի» կայքը գրել է, որ Աթեշյանը Դավութօղլուի հայտարարությունը տեղին է համարել և նշել, որ ուրախացրել է իրեն։
-
22.04.2015|
20:10
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ժամանակ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին:
-
22.04.2015|
20:09
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին շարունակում են ավելանալ այն երկրներն ու կազմակերպությունները, որոնք 1915 թ. կատարված դեպքերն իրենց անուններով են կոչում և դատապարտում են 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը։
-
22.04.2015|
20:07
Ավստրիայի Հանրապետության խորհրդարանն այսօր՝ ապրիլի 22-ին գումարված 25-րդ նստաշրջանի 68-րդ լիագումար նիստի ընթացքում, ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:
-
22.04.2015|
20:06
Հայաստանը ողջունում է Ավստրիայի օրենսդիր բարձրագույն մարմնի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը՝ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
22.04.2015|
20:03
Հրանտ Մաթևոսյանը գիտեր խոսքի արժեքը, որ ասում էր՝ կարևորը մենք ենք ու Ավստրիան: Ավստրիայի Ազգային խորհուրդը այսօր առավոտյան ընդունել է խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունների հավանությանն արժանացած հայտարարություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
-
22.04.2015|
15:57
Բնակչության շրջանում բրուցելոզ հիվանդության դեպքերի վաղաժամ հայտնաբերման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Կոտայքի մարզում շարունակում է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ: