-
20.04.2015|
14:32
Այսօր Ստրասբուրգում աշխատանքներն է սկսել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Նախատեսված են քննարկումներ «Իսլամական պետության» իրականացրած զանգվածային սպանությունների վերաբերյալ՝ մարդու իրավունքների տեսանկյունից:
-
20.04.2015|
14:31
Լոնդոնի Բրիտանական ակադեմիայում, դեսպան Արմեն Սարգսյանի հովանավորությամբ, ապրիլի 15-ին կազմակերպվել էր մարդու իրավունքների պաշտպան, հանրաճանաչ իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնի «Մի անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այժմ հիշում հայերին» («An Inconvenent Genocide. Who now Remembers the Armenians») գրքի շնորհանդեսը, որը Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող կարևոր միջոցառումներից է:
-
20.04.2015|
14:28
Ռուս հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են առաջին մայրաքաղաք Մեմֆիսի լեգենդար «սպիտակ դարպասները»՝ բազմամյա պեղումներից հետո:
-
20.04.2015|
14:27
Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը Միջերկրական ծովում՝ Սիցիլիայի նեղուցի մոտ, Լիբիայից հարյուր կիլոմետր հեռու, նավ է խորտակվել, 950 ուղևորներից փրկվել են միայն քսանութը:
-
20.04.2015|
12:00
Ապրիլի 22-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քննարկումների սրահում տեղի կունենա Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը հեղինակի մասնակցությամբ:
-
20.04.2015|
11:59
Այսօր՝ ապրիլի 20-ին, տեղական ժամանակով ժամը 03.47-ին, Երևանից 9 կմ արևմուտք գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
-
20.04.2015|
11:58
Պաշտոնաթող գնդապետ Բորիս Ֆադեևը կնոջ համար շնիկ է գնել՝ վելշ-կորգի պեմբորգ ցեղատեսակի:
-
20.04.2015|
11:56
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտադիր է քննարկել «Միստրալների» հարցը Հայաստանում, ապրիլի 24-ին:
-
20.04.2015|
11:55
Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբն ընդունել է ընդդիմության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում: «Կարծես «Կենտրոնը» հաղթել է»,-նշել է նա իր ելույթում և շնորհավորել հաղթողներին:
-
20.04.2015|
11:53
87 տարեկանում երեկ վախճանվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրը` Արգամ Աբրահամյանը: