-
18.04.2015|
11:28
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ, օրակարգում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության քվեարկությունն է։
-
18.04.2015|
11:27
Ապրիլի 23-24-ին նախատեսված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստան՝ հայտնել է Վրաստանի արտգործնախարարության խոսնակը:
-
18.04.2015|
11:26
Հեռուստահաղորդավար Մարիա Սիտելի հարցին՝ պետությունների ղեկավարներից որևէ մեկին հրավիրե՞լ եք ռուսական բաղնիք, որտեղ բանակցություններն ավելի արդյունավետ են, քան կլոր սեղանի շուրջ, հարցին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ կապի ժամանակ պատմել է, թե ինչպես են Գերմանիայի նախկին կանցլերի հետ խեղդվել:
-
18.04.2015|
11:24
Կոնստանտին Ռեմչուկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղիղ կապի ժամանակ ասաց, որ ինքն այն ռուսներից է, ովքեր ցանկանում են Արևմուտքի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, մինչդեռ այդ հարաբերությունները գնալով վատանում են:
-
18.04.2015|
11:23
ՈՒղիղ կապի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարց ուղղվեց՝ մենք չվրիպեցի՞նք պահը, երբ ՈՒկրաինան սկսեց անջատվել Ռուսաստանից: Հարցը տրվեց այն նկատառումով, որ նույնը կարող է կրկնվել Ղրղզստանում ու Հայաստանում, հետխորհրդային տարածքում, որտեղ չափազանց ակտիվ է գործում Արևմուտքը:
-
18.04.2015|
11:22
ՈՒղիղ գծի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրին, թե որքա՞ն կտևեն պատժամիջոցները, հնարավո՞ր է Իրանի տարբերակը, որ մի քանի տասնամյակ պատժամիջոցների տակ է:
-
18.04.2015|
11:21
Ապրիլի 16-ին իր ուղիղ կապից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակել է պատասխանել հարցերի, այս անգամ՝ լրագրողների:
-
17.04.2015|
17:47
«Հայոց ցեղասպանության հիմնա«Հայոց ցեղասպանության հիմնահարցը` համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերակատարների` Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում» ծրագրի շրջանակներում Սլավոնական համալսարանի, ԳԱԱ գիտակրթական կենտրոնի և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի 50 մագիստրոսները ապրիլ-մայիս ամիսներին հնարավորություն ունեն դերային խաղ-քննարկումների միջոցով զարգացնել իրենց դիվանագիտական հմտությունները:
-
17.04.2015|
17:45
Ապրիլի 17-ին Երևանի Կոմիտասի անվան այգում Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) ուսանողական խորհրդի համատեղ ջանքերով կազմակերպվեց ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
-
17.04.2015|
13:57
«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի տարիքով ավագ անդամ, ակադեմիկոս, բուհի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը: