-
17.04.2015|
13:54
Ապրիլի 24-ին՝ ժամը 20.15-ին, Երևանի Հանրապետության հրապարակում կմեկնարկի Վերածնունդ համերգը։ Ելույթ կունենա 24/04 համաշխարհային սիմֆոնիկ նվագախումբը։
-
17.04.2015|
13:41
Երեկվա ուղիղ գծում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված տասնյակ հարցերի թվում կային զենքի վաճառքին վերաբերող հարցեր: Զենիթային «С-300» համալիրներ Իրանին տրամադրելու պայմանագիր էր ստորագրվել, որը հետո կասեցվեց:
-
17.04.2015|
12:51
«Հնարավոր է՝ ԱՄՆ-ը չմասնակցի Թուրքիայում կայանալիք Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սիքյութան։
-
17.04.2015|
12:50
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամներ Մարտին Պետցոլդին և Տանկրեդ Շիպանսկուն: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցության շուրջ:
-
17.04.2015|
12:49
Hurriyet-ը տեղեկացրել է, որ Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդական Էթիեն Մահչուպյանն ազատվել է պաշտոնից: Նրան պաշտոնանկելու պատճառը 1915-ի իրադարձությունները հարցազրույցում ցեղասպանություն որակելն է:
-
17.04.2015|
12:48
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության քրեական գործով ստացվել է համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը՝ հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
-
17.04.2015|
12:48
ԱՄՆ-ի նախագահը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս են ճանաչել պատմական փաստը, որ Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայ սպանվել կամ ստիպողաբար մահվան են ուղարկվել անապատ՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեստը՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան հայտարարությունում «ցեղասպանություն» բառի օգտագործման վերաբերյալ հարցին:
-
17.04.2015|
12:22
Ապրիլի 14-16-ը «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» խորագրով միջազգային փառատոնի շրջանակներում երեք համերգով Երևանում հանդես են եկել աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը և նրա ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
-
17.04.2015|
12:21
Ապրիլի 17-ին, ժամը 16:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (հասցե` Իսահակյան 38) տեղի կունենա հանդիպում «Հայագիտակ» հրատարակչության ստեղծագործական անձնակազմի հետ:
-
17.04.2015|
12:19
Թբիլիսիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերազանց մրցելույթ են ունեցել մինչև 77 կիլոգրամ քաշային կարգը ներկայացրած ծանրորդներ Տիգրան Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը: Երկամարտի մեծ ոսկու համար պայքարը ծավալվել է նրանց ու ռուսաստանցի Վիկտոր Գետցի միջև: