-
15.04.2015|
11:04
Չիլիի խորհրդարանը րոպեներ առաջ Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև է ընդունել՝ Facebook-ի իր էջում գրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ այդ երկրի Սենատը ցեղասպանությունը ճանաչել էր դեռևս 2007-ին։
-
15.04.2015|
11:03
Անկարան պնդում է, որ Հռոմի պապի վերջին հայտարարությունների դրդապատճառները նրա արգենտինական ծագումն է և հայերի հետ վաղեմի կապերը:
-
15.04.2015|
11:02
Ռուսական զորքերը շարունակում են լայնածավալ զորավարժությունները Հայաստանում: Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը մայիսի 9-ին շքերթներ են անցկացնելու Երևանում և Գյումրիում՝ հայտնում է ռուսական ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի զինված ուժերի հարավային օկրուգի մամուլի ծառայությանը:
-
15.04.2015|
11:01
Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև:
-
15.04.2015|
11:00
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայերի ցեղասպանության մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը որակել է զառանցանք և նախազգուշացրել պապին՝ այլևս չկրկնել այդ սխալը:
-
15.04.2015|
10:59
Թեքեյան կենտրոնում վաղը` ժամը 19:00-ին կցուցադրվի «Հայաստանը 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ» վավերագրական ֆիլմը: Ցուցադրությանը ներկա կլինեն ֆիլմի ռեժիսոր Գեորգի Գևորգովը և սցենարի հեղինակ Վահան Տեր-Ղազարյանը: Ֆիլմի տևողությունը՝ 50 րոպե է:
-
14.04.2015|
22:10
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
-
14.04.2015|
17:26
«Ցեղասպանության բնութագրումը մշակույթի միջոցով» ծրագրի շրջանակներում Սիսիանի գեղարվեստի դպրոցի 30-ից ավելի սաների հնարավորություն է տրվել ստեղծագործական մոտեցումներով արտահայտել իրենց պատկերացումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
-
14.04.2015|
17:24
Այս օրերին, երբ Հայաստանը հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, իշխանությունը սևեռված է միայն ցեղասպանությանն առնչվող միջոցառումների կազմակերպման վրա, ներքաղաքական կյանքը «սառել» է:
-
14.04.2015|
13:59
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հռոմի պապին՝ «իրերն իրենց անուններով կոչելու համար»: