-
13.04.2015|
23:08
Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ զոհված հայերին նվիրված Հռոմի պապի արտահայտությունների հանդեպ թուրքական իշխանությունների խիստ արձագանքը արդարացված չէ՝ կարծում է Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին:
-
13.04.2015|
23:05
Լեռնային Ղարաբաղի հարցն իսկապես հուզում է Եվրոպային: Ապրիլի 13-ին, Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը:
-
13.04.2015|
23:04
Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ ռեփեր Քանիե ՈՒեսթի և դստեր՝ Նորթի և քրոջ՝ Քլոեի հետ մեկնել է Իսրայել։ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց մայրավանքում 2-ամյա Նորթին մկրտել է Պարետ վարդապետ Երեցյանը:
-
13.04.2015|
23:03
Թուրքական Radikal կայքի հոդվածագիր Մուրաթ Յեթքինն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագին և նրա հայտարարությանն ու հարցրել՝ հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման էլ հետևի նրա օրինակին ու, ի վերջո, ասի «ցեղասպանություն»:
-
13.04.2015|
23:02
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին: Նախարարը կարևորել Եվրոպայի խորհրդի աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը։
-
13.04.2015|
23:01
Rai 1 TG1 լրատվական հաղորդումն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագին և նրա հայտարարությանը՝ խոսելով դրանց կարևորության մասին:
-
13.04.2015|
23:00
«Հիմնադիր խորհրդարան»-ը ներկայացրեց հռչակագիր՝ նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման մասին։ Հռչակագրում արձանագրվում է՝ «չեն իրագործվել Հայաստանի անկախության հռչակագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնական նպատակները», ուստի պետք է նախաձեռնել նոր որակի պետության ձևավորման գործընթաց։
-
13.04.2015|
22:07
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին:
-
13.04.2015|
22:06
Շատ կարևոր է, որ սահմանադրական բարեփոխումները Հայաստանում համապատասխանեն ԵԽ չափանիշներին՝ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը:
-
13.04.2015|
22:06
Շատ կարևոր է, որ սահմանադրական բարեփոխումները Հայաստանում համապատասխանեն ԵԽ չափանիշներին՝ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը: