ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Յանուկովիչը ճողոպրում է` դատարկելով Մեժիգորյեի նստավայրը (տեսանյութ)

Յանուկովիչը ճողոպրում է` դատարկելով Մեժիգորյեի նստավայրը (տեսանյութ)
23.02.2014 | 12:04

YouTube-ում հրապարակվել է Վիկտոր Յանուկովիչի` Մեժիգորյեի նստավայրի տեսախցիկներից արված մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են առանձնատան մուտքից հեռանում բեռնատարները և մի ավտոմեքենա` իրերով բեռնված: Իրերի մի մասն անհայտ մարդիկ բարձում են ուղղաթիռը: Երևում է նաև, որ մեքենայից դուրս է գալիս մի կին` շան հետ և նստում ուղղաթիռ, որից հետո ուղղաթիռը թռչում է:

Տեսանյութ

Յանուկովիչը ճողոպրում է` դատարկելով Մեժիգորյեի նստավայրը
Դիտվել է՝ 1575

Մեկնաբանություններ