ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բերում է ԱԳ փոխնախարարների բախտը

Բերում է ԱԳ փոխնախարարների բախտը
02.06.2014 | 17:12

Հայաստանն ՈՒկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու է պարիտետային սկզբունքով. հունիսի 7-ին Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը ներկա կլինի ԱԳ փոխնախարարը: 2013-ի ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը ՈՒկրաինայի իշխանությունները մասնակցել էին ԱԳ փոխնախարարի մակարդակով:

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ