ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սա անգամ ուրբանիզացիա չէ, այլ անվտանգային գերխնդիր

Սա անգամ ուրբանիզացիա չէ, այլ անվտանգային գերխնդիր
26.12.2023 | 06:54

Մայրաքաղաքը խցանումներով կաթվածահար անելը իբրև տնտեսության զարգացման ցուցիչ ներկայացնելուց առաջ, հարկ էր մտածել, որ մարդկանց ինտենսիվ երթևեկության առանցքային պատճառը հենց տնտեսության ու կառավարման համակարգի հետամնացությունն է։ Հայաստանը տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար հռչակելուց առաջ արժեր ըմբռնել, որ կառավարման համակարգում այդպես էլ հետևողականորեն չի ներդրվում էլեկտրոնային կառավարումը, տարրական պատկերացում չի ձևավորվել «միասնական պատուհանի» առնչությամբ, ինչի արդյունքում մարդիկ հարկադրված իրենք ևս դառնում են խցանումների մասնակիցը, որպեսզի մի պետական մարմնից մեկ այլ պետական մարմին հասցնեն պահանջվող փաստաթղթերը, ինչն անարգել կարելի էր անել էլեկտրոնային եղանակով։ Պետական մարմիններում արդեն տհաճ ավանդույթի վերածված հերթերի մասին խոսելն անիմաստ է։ Այս աննպատակ երթևեկությունները բացառելու փոխարեն, ոմանք մտածում են կացնային տրամաբանությամբ, թե բա՝ գրպանին կպնենք, որ չկայանեն կենտրնում և այլն։ Եվ այս նախաձեռնության հեղինակների կողմից միայն վերջին տարիներին մայրաքաղաքում տրված շինթույլտվությունների արդյունքում բնակֆոնդն ավելանալու է շուրջ 140 հազար բնակարանով։ Սա անգամ ուրբանիզացիա չէ, այլ անվտանգային գերխնդիր։

Ինչ խոսք, չափազանց բարդ է հաղթահարել ուրբանիզացիան, սակայն բնավ բարդ չէ դրան նպաստելը աննախադեպ քայլերով, օրինակ՝ մայրաքաղաքում առևտրի մոլեր կառուցելու գրավչությունից չհրաժարվելով, խաչմերուկներում «խելացի լուսանշաններ» չտեղադրելով, մարդկանց անմիտ երթևեկությունների պարտադրելով և այլն

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4364

Մեկնաբանություններ