ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Եթե քեզ արժեքավոր ինչ-որ բան է տրվել՝ կարողացիր անեղծ պահել

Եթե քեզ արժեքավոր ինչ-որ բան է տրվել՝ կարողացիր  անեղծ պահել
04.07.2025 | 12:29

Հայերենում մի կարևոր բառ կա` եղծել։ Հոմանիշները` փչացնել, աղավաղել, քանդել, աղարտել, պղծել, նաև՝ հերքել։

Աշակերտիս հետ փորձում ենք յուրացնել այս դժվար հիշվող, քիչ գործածական բառը։

Տերյանն իր հայտնի բանաստեղծության մեջ ասում է` քո պատկերը անեղծ կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր։ Այսինքն` քո անունը կպահեմ այնպես, ինչպես կա, ինչպես որ տրվել էր ինձ։

Բանաստեղծությունը նաև երգ է դարձել ու հայտնի, շատ հաճախ հնչող երգերից է։

Ինչքան պիտանի բառ է, արժանի կիրառվելու, և ինչքան կարևոր է` եթե քեզ արժեքավոր ինչ-որ բան է տրվել, կարողանաս անեղծ պահել` առանց աղավաղումների, փչացնելու։ Ու առանց քրքրելու, բզկտելու պահպանես քո բաժին լավագույնը` բառի և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով։

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 12966

Մեկնաբանություններ

բ շշից դուրս ե­կած ջի­նը պաշ­տոն է նվի­րում" />
Երբ շշից դուրս ե­կած ջի­նը պաշ­տոն է նվի­րում