Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Գաղտնի ճանապարհ

Գաղտնի ճանապարհ
27.09.2025 | 21:59

Սեպտեմբերի 28

Թույլ տուր հիմա, որովհետև այդպես վայել է, որ մենք կատարենք Աստծո ամեն արդարություն (Մատթ. Գ. 15):

Այս եղավ սկիզբը երկրի վրա տևած Իմ երեք տարիների առաքելության. խոնարհությամբ ընդունելով կյանքի դժվարություններն ու կարգ ու կանոնը, որպեսզի կարողանամ բոլոր ժամանակների Իմ հետևորդներին բաժնեկից դարձնել մարդկային կյանքին, որ Ինձ վրա առա: Բաներ կան, որ դուք ընդունում եք Իմ կյանքից ոչ թե որպես ձեզ հարկավոր անհրաժեշտություն, այլ սոսկ այն ոգով, որ Ես ընդունեցի` օրինակ լինելու համար և մասնակից դառնալու մարդկային դժվարություններին ու տառապանքներին:

«Մասնակից» դառնալ, նշանակում է` «փրկել»: Այս դեպքում էլ նմանօրինակ պահվածքը պետք է ընդունելի լինի նաև ձեզ համար: «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել»: Իմ սիրելի զավակներ, իմացեք, որ դուք էլ եք հատկապես կանչված փրկելու և մասնակից դառնալու Իմ գործին:

Չարչարանաց ճանապարհը, երբ անցնեք Ինձ հետ՝ տառապանքի մարդու հետ, այնժամ կտեսնեք, որ այդ գաղտնի ու սուրբ այն արահետն է, որ վերապահված է Ինձ ավելի մտերիմ ու սիրելի եղողներին։

Անհատներին, որոնց միակ ցանկությունն է ամեն ինչ Ինձ համար անել, ամեն ինչ զոհաբերել ի սեր Ինձ։ Ինչպես Պողոսն ասաց. «ամեն ինչ կորուստ, որպեսզի կարողանա Ինձ շահել»:

Այս ճանապարհը որքան էլ տխուր ու ամայի երևա հեռվից նայողներին, այնուհանդերձ, այն ունի սքանչելի լույսեր ու հանդարտավետ հանգրվաններ, որ չունեն և չեն կարող տալ կյանքի այլ ասպարեզներ:

Դիտվել է՝ 2056

Մեկնաբանություններ