ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Երկրի ներսում խաղի կանոնների փոփոխություն է անհրաժեշտ

Երկրի ներսում խաղի կանոնների փոփոխություն է անհրաժեշտ
10.11.2025 | 11:44

Հայրենակիցներ, գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակվում է Ազատության հրապարակում քաղաքացիական նախաձեռնություն` կոչ անելով ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին համախմբվել սահմանադրական փոփոխությունները որպես առաջնահերթություն ընդունելու հարցի շուրջ, որը որպես հետևանք կարող է ունենալ թե՛ այս իշխանության հեռացումը, թե՛, ինչը շատ ավելի կարևոր է, նմանի վերարտադրության հավանականությունը նվազագույնի հասցնելը։

Այսօր քաղաքական ընդդիմադիր ուժերի խոսույթը որպես կանոն սահմանափակվում է միայն Նիկոլ Փաշինյանի արած ֊ չարածի, ասած ֊ չասածի մասին քննարկումներ անելով։

ՈՒստի հարց է առաջանում. ի՞նչ են առաջարկում իրենք, որպեսզի քաղաքացին իրենց հետևից գա, քանի որ, եթե դա տեղի չունենա, Նիկոլ Փաշինյանի հեռացումն էլ կարող է տեղի չունենալ (եթե իհարկե մենք հույսներս չենք դրել արտաքին ուժերի աջակցության վրա)։

Օբյեկտիվորեն միակ բանը, որ կարող են հստակ ասել քաղաքական ուժերը և փորձել համախմբել ժողովրդին սրան հեռացնելու համար, դա երկրի ներսում խաղի կանոնների փոփոխությունն է, որի պարագայում որևէ ղեկավար այսքան մեծ լծակներով և հնարավորություններով օժտված չի լինի և մեր գլխին այսքան մեծ արհավիրք բերելու հնարավորություն չի ունենա։

Միևնույն ժամանակ, քանի դեռ այդ նույն ուժերը այդ խոսույթը հանրային սեփականություն չեն դարձրել, չի բացառվում, որ իրենք էլ կրկին կգան ու կխաբեն։

Պետք է ելնել հնարավոր վատ ղեկավար ունենալու սցենարից, անկախ նրանից թե մարդիկ ինչքան ազնիվ ձևով են խոսում ապագայում իրենց իշխանության գալու մասին։

Ի վերջո, այս խոսույթով կարելի է նաև շահել հասարակության վստահությունը։

ՈՒստի նոյեմբերի 13 ֊ ին ժամը 17։30-ին հրավիրում եմ ձեզ Ազատության հրապարակ Թումանյանի արձանի հարևանությամբ քննարկելու համար հենց այդ հարցի շուրջ կոնսոլիդացիա ապահովելու հնարավորությունը, քննարկելու միջոցները, թե ոնց կարելի է ստիպել ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ, թեկուզ իրարից անկախ, հանդես գալ հենց այդ խոսույթով որպես առաջնահերթություն և թե՛ փորձել բարձրացնել հասարակության գիտակցությունը թիրախային հարցի շուրջ, թե՛ հեռացնել Փաշինյանին այդ նպատակին հասնելու համար։

Հայկ ԴՈՐՈՒՆՑ

Դիտվել է՝ 6202

Մեկնաբանություններ