ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Խնդրանք՝ Վեհափառ Հայրապետին

Խնդրանք՝ Վեհափառ Հայրապետին
28.11.2025 | 11:49

«Ես՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդս, խնդրում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին կարգալույծ անել հետևյալ եպիսկոպոսներին և արքեպիսկոպոսներին՝

1․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին,

2․ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին,

3․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին,

4․ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանին,

5․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին,

6․ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին,

7․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին

8․ Արտակ եպիսկոպոս Տիգրանյան

հիմք ընդունելով վերջիններիս կողմից կատարված հետևյալ գործողությունները․

1․ Փորձել եկեղեցու ներքին կյանքին և գործերին խառնել երրորդ կազմակերպությունների, ներառյալ՝ ՀՀ Կառավարությանը, ՀՀ Քննչական Կոմիտեին (այսուհետ՝ ՔԿ) և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությանը, սեփական նախաձեռնությամբ ի հայտ եկած կեղծ օրակարգը սպասարկելու և իրենց համար ցանկալի արդյունքի հասնելու համար

2․ Սեփական օրակարգը սպասարկելու համար խեղաթյուրել Եպիսկոպոսաց Ժողովի որոշումները և դեմ գնալ ժողովի արդյունքներին

3․ Դեմ գնալ Ազգային-եկեղեցական ժողովի որոշմանը՝ համարձակվելով իրենց փոքրիկ խմբակի ցանկությունը հակադրել ժողովի որոշմանը, ըստ որի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն է Գարեգին Երկրորդը

4․ Խախտել ՀՀ օրենքը ակնհայտորեն համագործակցելով ՀՀ Քննչական Կոմիտեի հետ և տեղեկություններ ստանալով վերջինից առանց այդ իրավունքը ունենալու

5․ Շահարկել ՔԿ-ից ստացած տեղեկությունները՝ մանիպուլացնելու և խեղելու հանրային կարծիքը Վեհափառ Հայրապետի և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ, այդպիոսվ՝ փորձ անելով վարկաբեկել վերջիններիս բարի համբավը և հավատավոր ժովորդին հրամցնել սեփական օրակարգը

6․ Որպես ճշմարտություն ընդունել որոշումը այն ՔԿ-ի, որ հանիրավի բանտարկել է Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսներին և Մկրտիչ եպիսկոպոսին։ Այդպիսով նաև դեմ գնալ Բարձրագույն Հոգևոր Ժողովի այն հայտարարությանը, որ ՔԿ գործողությունները ապօրինի են և ուղղորդվում են ՀՀ ներկայիս իշխող վարչակազմի կողմից Հայ Առաքելական Եկեղեցին պառակտելու համար

Քննել համացանցում լայն տարածում ստացած պառակտիչ հայտարարության իսկությունը և պարզել, թե արդյոք այդ հայտարարության տակ ստորագրել են նաև Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Սիոն եպիսկոպոս Ադամյանը։ Քննել վերջիններիս կարգալույծ անելու հարցը, եթե հայտարարության բովանդակության իսկությունը հաստատվի՝ հիմք ընդունելով վերոնշյալ պատճառները։

Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2548

Մեկնաբանություններ