ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Դավադիր դավաճանություն

Դավադիր դավաճանություն
29.12.2025 | 11:30

Այսպես մեկ էլ լալկված էի 90-ականների սկզբին։

Ինձ համար աբսուրդ էր գործարաններ քանդելը, սովխոզներ քանդելը, մեքենատրակտորային կայաններ մանրելը։

Հիմա կրկին ինչ կատարվում է Հայաստանում, աբսուրդի ժանրից է։

Թեև արդեն հստակ գիտեմ այս ամենի բնորոշումը։

Այն կոչվում է դավադիր դավաճանություն։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 3486

Մեկնաբանություններ