ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իսկապես ամոթ է, նույնիսկ ես եմ ամաչում ձեր փոխարեն

Իսկապես ամոթ է, նույնիսկ ես եմ ամաչում ձեր փոխարեն
30.01.2026 | 12:26

Ցերեկը, երբ գրեցի, որ վաղը նիստը պիտի լինի՝ չէի ուզում լրացուցիչ տեղեկություններ հայտնել արդեն երևացող դատարանի ընտրության որոշ խարդավանքների մասին, քանի որ մտածում էի, թե գուցե հետագայում այլ հանգամանքներ պարզեմ։

Բայց այլևս գոնե ինձ համար ամեն բան պարզ է ու կմանրամասնեմ։ Նախ հայտնեմ, որ հունվարի 30-ին Հ․Մանուկյանի նախագահությամբ ժամը 15։00-ի դռնփակ նիստը չի կայանալու։

Այպես,

ուրեմն քննիչը միջնորդությունը դատարան է ներկայացրել հունվարի 26-ին։

Քանի որ այդ օրվա հերթապահ դատարանը Շենգավիթի նստավայրն էր՝ քննիչը բնականաբար միջնորդությունը պետք է ներկայացներ հենց Շենգավիթի նստավայր։

Հետո ներքին աղբյուրներից պարզեցի, որ թեև հերթապահ դատարանը Շենգավիթն էր, բայց միջնորդությունն ուղարկվել է Ավանի նստավայր։ Անմիջապես մտա դատական իշխանության կայքը, որպեսզի նորից ստուգեմ հերթապահության գրաֆիկը և գիտե՞ք ինչ պարզվեց․ ամսի 26-ից Երևանում որևէ դատարան հերթապահ չի։ Այսինքն՝ պարզապես ջնջվել էր հերթապահության ցուցակից Շենգավիթի հերթապահությունը։

Դե առաջինը, որ հասկացա դա այն էր, որ ուղարկել են Ավանի նստավայր, որպեսզի ինչ անե՞ն․․․ այո, Մասիս Մելքոնյանին հանձնարարեն։ Բայց լրացուցիչ ստուգումներով պարզեցի, որ Մասիս Մելքոնյանը գտնվում է արձակուրդում։ ՈՒրախացա։

Այնուհետև Ավանի նստավայրի դատավոր Հ․Մանուկյանի կազմից զանգ ստացա և ինձ հայտնեցին, որ պարոն Մանուկյանը Արշակ սրբազանի կալանքի քննության նիստը նշանակել է վաղը ժամը 15։00-ին։ Էլ ավելի ուրախացա․ նախ այն պատճառով, որ Մասիս Մելքոնյանին արձակուրդից հետ չեն կանչել (դրան էլ եմ հավատում) և հետո, որ բավականին լավ դատավոր պիտի որոշում կայացնի։

Բայց ի՞նչ կատարվեց հետո՝ շատ զավեշտալի է․․․

Քիչ առաջ նորից զանգ ստացա Ավանի նստավայրից և ինձ հայտնեցին, որ Արշակ սրբազանի կալանքի գործով վերամակագրում է կատարվել։ Այսինքն՝ որոշվել է, որ Հ․Մանուկյանը չի քննելու միջնորդությունը։

Հիմա համոզմունք ունեմ, որ Մասիս Մելքոնյանը արձակուրդից կվերադառնա ու կերկարացնի Սրբազանի կալանքը․․․

Արսեն ԲԱԲԱՅԱՆ

Հ․Գ․

Բայց արդեն իսկապես ամոթ է։ Նույնիսկ ես եմ ամաչում ձեր փոխարեն։ Գոնե Մասիս Մելքոնյանին մի մակագրեք։ Ավանի նստավայրում էլի ունեք համապատասխան դատավորներ:

Դիտվել է՝ 7093

Մեկնաբանություններ