ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Հնարավոր չէ ոչնչացնել մեր քաղաքակրթությունը. Իրանում կան ծառեր, որոնք ԱՄՆ-ից հին են»

«Հնարավոր չէ ոչնչացնել մեր քաղաքակրթությունը. Իրանում կան ծառեր, որոնք ԱՄՆ-ից հին են»
13.04.2026 | 11:21

Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման

Մշտապես խաղաղությունից խոսող Թրամփը հարձակվում է մեր հարևան երկրի վրա՝ «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու» սպառնալիքով։ ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետության դեսպանը մի հետաքրքիր ձևակերպում արեց, ասում է՝ «հնարավոր չէ ոչնչացնել մեր քաղաքակրթությունը, Իրանում կան ծառեր, որոնք ԱՄՆ-ից հին են»։

Մյուս կողմից, հենց այս պահին նույն տարածաշրջանում տեղի է ունենում մեկ այլ քաղաքակրթության ոչնչացում։ Արցախում նույնպես կան ծառեր, վանքեր, որոնք հին են Ադրբեջանից, ԱՄՆ-ից և շատերից։ Բայց Հայաստանում չկա´ այն իշխանությունը, որը ձայն կհանի։ Երբ աչքիդ առաջ ոչնչացնում են հազարամյա եկեղեցիներ, գերեզմաններ, կանգուն գյուղեր ու քաղաքներ, և Հայաստանի իշխանությունը չի փորձում ձայն հանել, կանխել, միջազգային աղմուկ բարձրացնել, ապա դա ոչ թե տանում է խաղաղության, այլ ֆիքսում է քո՝ դիմադրելու անկարողությունը, ու քեզնից նոր խոշոր կտորներ պոկելու գայթակղություն է ծնում։

Այս տրամաբանության մեջ մեզնից ո´վ ասես, ի´նչ ասես պահանջելու է։ Ալիևն էլ, նրա խնդրանքով՝ ուրիշներն էլ։ Պահը գա՝ Թրամփը մի օր հանգիստ կարող է Ուիթքոֆին ուղարկել մեզ մոտ , թե՝ Հայաստանի էս մասը պետք է տաք Ադրբեջանին՝ «Հայե´ր, կնքե´ք գործարք, հետո ո´ւշ կլինի» տոնայնությամբ։

Սա է այսօր խաղի կանոնը, և եթե դու չունես դիմադրության առանցք, չունես դաշնակիցներ և չունես խաղաղության երաշխիք, ապա քեզ, ժպիտները դեմքերին, Եվրածափերի տակ կարող են հոշոտել։

Մեր առաջիկա ընտրությունների կարևոր խնդիրն է՝ մեր ընտրությամբ չեզոքացնել այս ռիսկերը։ Մեր լիդերության խնդիրն է՝ բացատրել մեր ժողովրդին, որ մենք մեր ընտրությամբ կարող ենք դա անել։ Նոր իշխանություն է պետք, որը կարող է Հայաստանը դարձնել «խաղաղ նավահանգիստ»՝ այսօրվա փոթորկված աշխարհում, որ մեր փոքր երկիրը դուրս բերի աշխարհի ուժեղների մրցակցության դաշտից։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7040

Մեկնաբանություններ