ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Был бы человек!

Был бы человек!
13.06.2026 | 10:30

Ինչպես Ստալինին վերագրվող խոսքն է ասում. «Был бы человек, а статья найдётся»։

Հ.Գ.

Ասել, որ դատապարտում եմ Ալեն Ղևոնդյանին ձերբակալելը, կնշանակի ոչինչ չասել։ Սա դեպի Հայաստանի բռնապետացում տանող ճանապարհ է` վտանգավոր, անընդունելի։

Բռնությունը, անկախ նրանից, թե ում կողմից է քարոզվում կամ կիրառվում, դատապարտելի է։ Իսկ իշխանությանն ընդդիմադիր մարդկանց նկատմամբ հենց բռնություն է քարոզվում և կիրառվում։

Մի՛ արեք...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6055

Մեկնաբանություններ