ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ինչքան էլ դաժան պատերազմ լիներ, մեր պապերը ծիրանի սեզոնին ծիրանային զինադադար էին հաստատում

Ինչքան էլ դաժան պատերազմ լիներ, մեր պապերը ծիրանի սեզոնին ծիրանային զինադադար էին հաստատում
18.06.2026 | 22:02

Իսկ դու գիտե՞ս, որ էն հեռավոր ժամանակներում, երբ լեգենդներն ու առասպելներն էին հյուսվում, ինչքան էլ դաժան պատերազմ լիներ, մեր պապերը ծիրանի սեզոնին ծիրանային զինադադար էին հաստատում։ Էդ օրերին ով մարդ սպանեց, թեկուզ՝ թշնամու, քշում էին անապատ, որ սովից ու ծարավից մեռնի։ Իսկ եթե էդ տարի ծիրանն առատ չէր լինում, էլ պատերազմը չէին վերսկսում՝ համարում էին, որ արդեն մի պատերազմի չափ տուժել են։

Իսկ պատերազմ սկսելու գիշերը թագավորը մենակ՝ առանց թիկնապահների, գնում էր անտառ ու ամբողջ գիշեր ծնկաչոք ներողություն էր խնդրում լուսնից։ Եթե լուսին չէր լինում, պատերազմը չէր սկսում։ Երկու երկրների թագավորները հանդիպում էին սահմանի վրա ու սկսում ոտքի վրա կանգնած՝ նռան գինի խմել։ Ով առաջինն էր հարբած գետին ընկնում, նա էլ պարտվում էր։

Ու հեծելազոր չկար։ Մարդն իրան թույլ չէր տալիս կենդանիներին խառնել իր վեճին։ Կենդանին ի՞նչ կապ ունի, դա ի՛ր կռիվն ա։ Հա՛, էն տարիներին անգամ պատերազմի ժամանակ պատերազմից կարևոր բաներ կային։

Իսկ ճակատամարտից հետո հաղթողն առաջինը մարտի դաշտում ընկած հակառակորդի զինվորներին էր թաղում, հետո նոր՝ ի՛ր զինվորներին՝ նրանց կողքին, որ մահից հետո հաշտվեն։

Ու բոլորը գիտեին, որ պատերազմի ժամանակ Աստված ոչ մեկի կողմից էլ չի։ Ոչ ոք Աստծուն չէր դիմում՝ ոչ մարտից առաջ, ոչ էլ մարտի ընթացքում։ Գիտեին, որ վատ բան են անում։

Հիմա տենց չի։ Հիմա փոքր հոգիների ու մեծ պատերազմների ժամանակն ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9777

Մեկնաբանություններ