ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Օգոստոսի 20-ից հետո Տիգրանաշենի հարցն այլևս հնարավոր չէ ներկայացնել որպես ընդդիմության «դավադրության տեսություն»

Օգոստոսի 20-ից հետո Տիգրանաշենի հարցն այլևս հնարավոր չէ ներկայացնել որպես ընդդիմության «դավադրության տեսություն»
23.08.2026 | 13:21

Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ իր իշխանության կիրառած քարտեզներով «Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին՝ ոչ»։ Քյարքին այն անունն է, որով Ադրբեջանը ներկայացնում է ներկայիս Տիգրանաշենը։
Հարցն այլևս այն չէ, թե Տիգրանաշենը բանակցությունների առարկա՞ է։ Հարցն այն է, թե ինչ լուծում է նախատեսվում և ինչ գին է դրա համար վճարելու Հայաստանը։
Տիգրանաշենը պարզապես ութ քառակուսի կիլոմետր չէ։ Այն գտնվում է Հայաստանի գլխավոր Երևան-Սյունիք-Իրան ճանապարհային զարկերակի վրա։ Մ2 մայրուղու մոտ 4.5 կիլոմետրանոց հատված անցնում է հենց այդ տարածքով։
Տավուշի նախադեպն արդեն ցույց տվեց, թե ինչպես են խորհրդային քարտեզների, Ալմա-Աթայի հռչակագրի և «պատերազմից խուսափելու» հիմնավորումները կարող վերածվել իրական տարածքային փոփոխությունների։
Հիմա նույն տրամաբանությունը հասել է Տիգրանաշեն։
Եթե Հայաստանը հրաժարվի այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունից, Ադրբեջանը կարող է ռազմավարական լծակ ստանալ Հայաստանի կարևորագույն տրանսպորտային ուղիներից մեկի նկատմամբ։
Եվ մնում է ևս մեկ հիմնարար հարց. Արծվաշենն իրականում վերադարձվելո՞ւ է Հայաստանին, թե այն պարզապես օգտագործվելու է որպես «փոխադարձության» հիմնավորում հերթական զիջման համար։
Տիգրանաշենը պարզապես գյուղ չէ։
Այն ճանապարհ է դեպի Սյունիք։
Այն ճանապարհ է դեպի Իրան։
Եվ այն փորձություն է Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության համար։

301 Հայերեն ՖԲ էջից
Դիտվել է՝ 5613

Մեկնաբանություններ