ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ինքնաճանաչում և ինքնիրականացում

Ինքնաճանաչում և ինքնիրականացում
25.09.2026 | 15:06

Հայաստանում իշխող ուժը նման է մի անհույս վիճակում գտնվող, թերևս կարելի է ասել՝ թունավորված կենդանու, որի մարմինը մահացու հիվանդ է, և նրանից նեխած հոտ է գալիս: Բայց այն շարունակում է գրավիչ լինել այն անհայրենիք անհատների կամ խմբերի համար, որոնք դեռ փորձում են այդ նեխող կենդանուց ինչ-որ նյութական շահ ակնկալել:
Այս տեսակի զանգվածն իր բովանդակությամբ, կարելի է ասել, այնքան է լյումպենացվել, որ կողքից նայելիս թվում է, թե սրանք պարզապես ազգ ու հայրենիք չունեն: Նրանք այնքան անհամաչափ են մտածում և գործում, որ իրենց վարքով ու բարքով այլևս ոչ մի խղճահարություն չեն առաջացնում նույնիսկ ժողովրդի մեծամասնության մոտ:
Սրանք նման են շախմատի քարերի. ինքնուրույն չեն կարողանում ոչինչ անել, որովհետև ստրուկը չունի ինքնուրույն մտածելու ունակություն, առավել ևս, երբ խոսքը վեհ ու ազգային գաղափարների և բարոյական օրենքների մասին է: Սրանք պարզապես հնազանդվում են և անում միայն այն քայլերը, որոնք թելադրում է իրենց վրա իշխանություն ունեցողը:
Արդեն փաստ է, որ այս նեխած կենդանուց ազատվելու ելքն այլևս ընտրությունները չեն կարող լինել: Արդյո՞ք կա ինչ-որ մեկը (բացի նեխող զանգվածից), որ իր տան աղբը թափելու համար դարձյալ ընտրությունների է սպասում: Կա՛մ աղբը կմնա քո տանն այնքան, մինչև քեզ էլ իր պես աղբ դարձնի, կա՛մ դու այն կտանես այնտեղ, որտեղ պետք է գտնվի ըստ օրենքի:
Մարմնի, տվյալ դեպքում՝ մեր ազգի մեջ եղած մահացու խոցը երկու ճանապարհ ունի. կա՛մ մարմնի հետ դեպի գերեզման, կա՛մ մարմնից առանձին՝ դեպի աղբաման: Սա միայն ես չեմ ասում, սա ասում են նաև բժիշկներն ու ավելացնում, որ հիվանդից շատ բան է կախված, քանի որ մահացու վտանգ հանդիսացող խոցի դեմ պետք է պայքարել մինչև վերջ…

Գևորգ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հ.Գ.
Թերևս այս նկարներին նայելով է միայն կարելի հասկանալ, թե ինչպիսի իրականության մեջ է ապրում Հայաստանի ժողովուրդը:
Դիտվել է՝ 5852

Մեկնաբանություններ