Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Խոսել խաղաղության մասին և ասել՝ պատերազմ չենք ուզում, դեռ չի նշանակում, որ պատերազմ չենք ստանալու

Խոսել խաղաղության մասին և ասել՝ պատերազմ չենք ուզում, դեռ չի նշանակում, որ պատերազմ չենք ստանալու
23.11.2026 | 17:06

Հայաստանի տարբեր աստիճանների պաշտոնյաներ անընդհատ խոսում են, որ Հայաստանը պատերազմ չի ուզում։ Եվ դա ճիշտ խոսույթ է։ Բայց պատերազմ չեն ուզում աշխարհի բոլոր ժողովուրդները։

Վերջերս Թրամփը, Միացյալ Նահանգներում նախագահ ընտրվելիս, ողջ քարոզարշավի ընթացքում խոսում էր խաղաղությունից և այն մասին, որ Միացյալ Նահանգները այլևս չեն պատերազմելու որևէ մեկի հետ, որ եթե ինքը լիներ նախագահ, Ուկրաինայի պատերազմը չէր լինի, որ Ամերիկան այլևս չի միջամտելու այլ պետությունների ներքին գործերին։

Ճիշտ է, Թրամփը հետո խախտեց իր բոլոր խոստումները, բայց ամեն դեպքում արձանագրվեց, որ նա հաղթեց, որովհետև խոսում էր խաղաղության մասին և պատերազմի դեմ։

Հիմա էլ դեմոկրատները Կոնգրեսի և Սենատի ընտրություններում, դարձյալ խոսելով հիմա էլ Իրանի պատերազմի դեմ, դարձյալ արձանագրեցին, որ հաղթում են, որովհետև խոսում են խաղաղության մասին։

Զելենսկին, երբ ընտրվում էր Ուկրաինայի նախագահ, չէր ասում, որ գալիս է իշխանության, որպեսզի պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ։ Նա ևս խոսում էր խաղաղության մասին, բայց իր գործողություններով իր երկիրը փաստացի պատերազմի մեջ ներքաշեց և դարձրեց գործիք ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի ձեռքում՝ որպես մանրադրամ Ռուսաստանի դեմ գեոպոլիտիկ պայքարում։

Եվ բոլոր երկրների ժողովուրդներն էլ իրականում խաղաղություն են ուզում։ Բայց այդ խաղաղությունը միայն ուզելով չի լինում։

Կա հին խոսք՝ խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։

Սա չի նշանակում, որ ուղղակի պետք է քո երկիրը զինես, քո երկիրը դարձնես ռազմականացված, որպեսզի պատերազմ չլինի։

Միշտ էլ, ինչքան էլ դու զինվես և հզոր լինես, քեզանից ավելի հզորները կգտնվեն, և ավելի ուժեղ բանակներ ու ռազմական պոտենցիալ ունեցող երկրներ կգտնվեն։

Սա խոսում է այն մասին, որ դու պետք է գիտակցես քո պետության պետական շահերը և քո ռեգիոնում կարողանաս այնպես դիրքավորվել, որպեսզի կամ խուսափես պատերազմից, կամ եթե պատերազմ էլ լինի, դա լինի հօգուտ քո պետության և ժողովրդի։

Հետևաբար, ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու։

Հայաստանի պարագայում պատերազմից խուսափելու և խաղաղություն ունենալու համար կա մեկ բանաձև։ Եվ դրա հետ համաձայն են ռեգիոնի բոլոր պետությունները։

Դա Ռուսաստանի առաջարկած երեք գումարած երեք ձևաչափն է։

Այսինքն՝ մենք մեր խաղաղությունը պետք է կառուցենք ռեգիոնալ պետությունների հետ՝ մեկս մյուսի պետական շահերն ու հետաքրքրությունները հարգելով և դրանց հետ հաշվի նստելու սկզբունքով։

Եթե մենք մեր ռեգիոնից դուրս արևմտյան գերտերություններին թույլ ենք տալիս, որ նրանք մտնեն մեր ռեգիոն և առաջ մղեն իրենց շահերը, ապա նրանք անպայման մեր ռեգիոնում ստեղծելու են նոր պատերազմներ։ Եվ այդ պատերազմները ստեղծելու են այնպես, որ եթե նույնիսկ ռեգիոնալ բոլոր խաղացողները, պետությունները չցանկանան պատերազմ, միևնույնն է, Արևմուտքը գտնելու է ճանապարհներ, որպեսզի այդ պատերազմը լինի։

Այսօր Ռուսաստանի դեմ ծավալվող աշխարհաքաղաքական պայքարում Հարավային Կովկասը ևս Արևմուտքի համար ձեռք է բերել ռազմավարական կարևոր նշանակություն՝ վերածվելով ռուսական ազդեցության սահմանափակման ուղղություններից մեկի։ Միաժամանակ տարածաշրջանն առանձնահատուկ նշանակություն ունի նաև Իրանի նկատմամբ Արևմուտքի վարած քաղաքականության համատեքստում։ Այսպիսով, Հարավային Կովկասը հայտնվել է աշխարհաքաղաքական հակասությունների և մրցակցող ուժային կենտրոնների շահերի բախման կիզակետում։

Հետևաբար, որպեսզի ունենանք խաղաղություն, պետք է մեր տարածաշրջանի դռները փակ պահենք Արևմուտքի համար և թույլ չտանք, որպեսզի նրանք իրենց կեղտոտ ձեռքերով մխրճվեն մեր ռեգիոն և թշնամություն սերմանեն ռեգիոնալ պետությունների միջև։

Վերջում ուզում եմ դարձյալ հիշեցնել Օտտո ֆոն Բիսմարկի հայտնի խոսքերը. «Երբ սպիտակ և սև թիթեռներին լցնում ես տարայի մեջ, նրանք միմյանց հետ չեն կռվում։ Իսկ երբ տարան շարժում ես, նրանք սկսում են մեկը մյուսի հետ անկանոն կռվել»։ Եվ թշնամին ոչ թե թիթեռներն են, որոնք կռվում են մեկը մյուսի դեմ, այլ այն ուժերը, որոնք այդ տարան շարժում են։

Արևմուտքը որևէ ռեգիոնում շարժում է ռեգիոնալ տարան, և ռեգիոնալ պետությունները սկսում են միմյանց հետ կռվել։

Թե դա ինչպես է ստացվում Արևմուտքի մոտ, դա այլ երկար զրույցի թեմա է, բայց որ դարեր շարունակ նրանք մասնագիտացած են տարբեր պետություններին ու ժողովուրդներին մեկը մյուսի դեմ կռվացնելու, տարբեր պետություններ ու ժողովուրդներ իրենց շահերի համար օգտագործելու և կործանելու գործում, դա փաստ է։

Դա է վկայում Արևմուտքի պետությունների քաղաքակրթությունների պատմությունը, և դրա հետ պետք է հաշվի նստել։

Մհեր Ավետիսյան

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ

­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն