Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է

Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է
23.11.2026 | 18:06

Հանգիստ ու անշտապ կարդացի Սահմանադրության նախագիծ կոչված անբովանդակ դատարկաբանությունը։

Եթե անկեղծ, սկզբից մինչև վերջին տողը կարդալիս այնպիսի տպավորություն էր, որ գործ ունենք Նիկոլի տարբեր ելույթներից կազմված ծաղկաքաղի հետ։ Բերեմ մի քանի օրինակ՝ համոզվելու համար, թե ինչի մասին է խոսքը.

Տեսեք, թե ինչքան նիոլական բառամթերք կա ներառված՝ «հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման»,«միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ», «հավաքական պայմանավորվածություն», «ժողովուրդն է իշխանության տերը, կրողը և աղբյուրը», «Հանրապետության քաղաքացիների հավաքական ամբողջությունն է», «ժողովրդի իշխանությունն անօտարելի է», «յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքի քաջալերման և այդ ջանքի արդյունքի վրա հիմնված բարեկեցություն»։ Ծանոթ է, չէ՞...

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք ցույց են տալիս, թե որքանով է նախագծի լեզուն կրկնում Փաշինյանի քաղաքական խոսույթը։ Փաստաթուղթը, որը պետք է ամրագրի պետության հիմնարար սկզբունքները, նպատակներն ու պատմական շարունակականությունը, վերածվել է արդեն իսկ հանրությանը մատուցվող քաղաքական ձևակերպումների իրավական շարադրանքի։

Բայց նախագծի իրական բովանդակային առանցքը Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելու կտորն է։ Մնացած ծավալուն ձևակերպումները, խաղաղության, բարեկեցության, հավաքականության ու հանձնառության մասին խոսքերը հիմնականում ծխածածկուլթ են և շեղում են սահմանադրական փոփոխության գլխավոր քաղաքական իմաստից։ Խնդիրը Հայաստանի պետականության հիմնադիր փաստաթղթի հետ ունեցած իրավաքաղաքական կապի վերանայումն է։ Այսինքն՝ քննարկման առարկա է դառնում ոչ միայն Սահմանադրության նոր խմբագրությունը, այլև այն պատմական և քաղաքական հիմքը, որի վրա վերականգնվել է Հայաստանի անկախ պետականությունը։

Հատկանշական է նաև պետական խորհրդանիշներին վերաբերող հատվածը։ Զինանշանի և դրոշի մասին խոսելիս նախագծում բացակայում է դրանց պատմական ու խորհրդանշական բովանդակության որևէ պատշաճ նկարագրություն։ Ոչ մի խոսք Արարատի խորհրդանշական նշանակության, զինանշանի վրա պատկերված արքայատոհմերի, դրանց պատմական ժառանգության մասին։ Պետական խորհրդանիշները, որոնք ամփոփում են ժողովրդի պատմական հիշողությունը, պետականության ժառանգականությունն ու ազգային ինքնության առանցքային պատկերացումները, փաստացի դուրս են մնում բովանդակային քննարկումից։

Կարդալով այս նախագիծը՝ ակնհայտ է դառնում, որ գործ ունենք դրսից Նիկոլին պարտադրված, Ադրբեջանի պահանջներով գրված փաստաթղթի հետ։ Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված էՀայաստանի համար։ Իսկ հիմա այդ թղթի կտորը փորձում են փաթաթել մեր վզին՝ ներկայացնելով որպես ՀՀ ապագայի սահմանադրական հիմք։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ

­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն