Արդյո՞ք ռազմագետները կատարել են որոշակի հաշվարկ-վերլուծություն, թե ինչքան տարածքային ու մարդկային կորուստներ կկրեր Հայաստանն Արցախում 2020-2021 թվականներին, եթե չստորագրվեր չարաբաստիկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և պատերազմը շարունակվեր մինչև ձմեռ...
Ես անկեղծորեն չեմ հասկանում, թե ո՞րն է իմաստը, մասնագետներին հրավիրել հանդիպման, այդ հանդիպման ժամանակ մեկ-երկու ժամ մասնագետներին պատմել սեփական պատկերացումների մասին...
«Թագավորը մերկ է» արտահայտությունը հիմնականում օգտագործվում է քաղաքականության մեջ, երբ բացահայտվում է որևէ պաշտոնյայի անգործությունը, անզորությունն ու սուտ խոստումները...
Անհատապաշտությունը, որը ի վերջո հենց կռապաշտության է վերածվում, աղետալի է պետության համար։ Չի՛ կարելի մի կուռքը փոխարինել մեկ այլ կուռքով, որովհետև երկուսի դեպքում էլ վերջնարդյունքը նույնն է լինում...
2020թ. նոյեմբերի 9-ից հետո, երբ արդեն ստորագրվել էր ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունը զինադադարի վերաբերյալ, դեռևս կային հայկական ջոկատներ ու մարտիկներ, որ շարունակեցին պայքարը...
Նկատե՞լ եք, թե ինչ հաճույքով ու ոգևորությամբ են քպականներն ու իրենց պարագլուխը շեշտում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում չէ...
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...