«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Աշխարհակարգային վերափոխումների հախուռն ժամանակաշրջանում տարածաշրջանը վերակառուցելու քաղաքական փորձ

Աշխարհակարգային վերափոխումների հախուռն ժամանակաշրջանում տարածաշրջանը վերակառուցելու քաղաքական փորձ
19.09.2025 | 19:18

Երկու տարի առաջ` 2023 թ. սեպտեմբերի 19-ին, Պրահայի պայմանավորվածությանը տրվեց գործնական տեսք, և իրագործվեց Արցախի հայաթափումը։ Գործընթաց, որն անավարտ էր մնացել 44-օրյա պատերազմի արդյունքում` կապված նախ և առաջ Ռուսաստանի «անցանկալի» միջամտության ու Նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի հետ։

Պրահան, որքան էլ Նիկոլն ու Ալիևը ներկայացնեն այն որպես բեկում խաղաղության ճանապարհին, սադրանք էր՝ ուղղված Անդրկովկասում ռուսական շահերի ու դերակատարության դեմ։ Ավելին, այն ուղղակի սադրանք չէր, որը կարող է անհատույց մնալ, այլ աշխարհակարգային վերափոխումների հախուռն ժամանակաշրջանում տարածաշրջանը վերակառուցելու անցանկալի քաղաքական փորձ էր` պայմանավորված ուկրաինական ռազմաճակատում Ռուսաստանի ունեցած որոշակի դժվարություններով։

Ադրբեջանը հատուցում է այսօր հենց դրա համար և դեռ հատուցելու է։ Հատուցելու է նաև Հայաստանը, եթե մոտ ապագայում տեղի չունենան ներքաղաքական հիմնարար փոփոխություններ, որի արդյունքում երկիրը կվերադառնա 2020 թ. նոյեմբերի 9-ի քաղաքական ուղեծիր։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 6557

Մեկնաբանություններ