Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Պակիստան կժամանեն ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր չլուծված հարցերը, և Վաշինգտոնը Թեհրանի 10-կետանոց առաջարկները դիտարկում է որպես «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։               
 

Ասում են

Ասում են
15.02.2022 | 14:23

ԱՊՊԱ-ի թանկացման դեմ ակցիա եք անում, որ ի՞նչ...Ինչ ցանել եք, այն էլ հիմա հնձում եք: Թանկացնողը դուք եք, այս իշխանություններին ընտրելով... Ուրեմն վայելեք:

Որպես բոնուս ստացեք աննախադեպ գնաճը, սակագների աճը, ներդրումների բացակայությունը, էկոնոմիկայի նախարարին, մնացյալ պաշտոնյաներին, թուրքերին, սորոսականներին, սուտի իրավապաշտպաններին, երկակի ստանդարտներով առաջնորդվող ու անարդարությունների նկատմամբ աչքերը փակող արևմտյան դիվանագետներին:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 31842

Մեկնաբանություններ