ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.12.2014 | 00:03

Մեղա՜ շինվածքիս ողջ կազմությամբ և մարմնիս բոլոր անդամներով, հինգ զգայարաններովս և վեց շարժումներովս` վերամբարձ ոտնահարությամբ և վայրաքարշ մեղկությամբ, աջ և ձախ խոտորելով, առաջինների հանդեպ մեղանչելով և վերջինների համար չար օրինակ լինելով. մեղա՜ Աստծո։

Դիտվել է՝ 2556

Մեկնաբանություններ