CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Ֆուտբոլի ֆեդերացիան եղել ու մնում է փող աշխատելու տեղ

Ֆուտբոլի ֆեդերացիան եղել ու մնում է փող աշխատելու տեղ
19.11.2023 | 13:36

Դեռևս ոչ մի վարպետ շինարարի չի հաջողվել վատ շինանյութից ամուր տուն սարքել: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչները փոխվում են, սակայն հավաքականին չի հաջողվում դուրս գալ Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների ընտրական փուլ; Չի հաջողվում, որովհետև Հայաստանի հավաքականում չկան Եվրոպայի թոփ 5 առաջնություններում մշտապես, կայուն հանդես եկող բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Այդպիսին Մխիթարյանն էր, որին հեղափոխական հորջորջված իշխանությունն իր վատ վերաբերմունքով ստիպեց հրաժարվել Հայաստանի ընտրանիում հանդես գալուց։ Հայաստանում ֆուտբոլը նահանջ է ապրում, դա են վկայում են տարիքային տարբեր հավաքականների խայտառակ ելույթներերը, հոկեյի հաշիվներով պարտությունները։ Ֆուտբոլի ֆեդերացիան եղել ու մնում է փող աշխատելու տեղ։ Ելքը Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի դրվածքի փոփոխությունն է, դրսի հեղինակավոր ակադեմիաներում վերապատրաստված հայ մարզիչների միջոցով Երևանում և հատկապես մարզերում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, որը մեծ ռեզերվ կլինի ապագա հաղթական հավաքականի համար։ Այս գրառումս էլ կլինի ձայն բարբառո հանապատի, քանզի Հայաստանի բոլոր ոլորտներում առկա ճահիճը ձեռնտու է պղտոր ջրում մեծ ձուկ որսացողներին, որոնք այդ ոլորտների ղեկավարներ են համարվում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 9706

Մեկնաբանություններ