Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին անդրադարձել է երկրում ծավալվող իրադարձություններին, որոնք լայնորեն քննարկվում են ամբողջ աշխարհում: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բողոքի ցույցեր չեն, այլ՝ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ»,- հայտարարել է Արաղչին, շեշտելով, որ իրավիճակն այժմ ամբողջովին Իրանի իշխանությունների վերահսկողության ներքո է։               
 

ՀՀ իշխանությունները բանակում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցների նկատմամբ ճնշումներ են գործադրում

ՀՀ իշխանությունները բանակում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցների նկատմամբ ճնշումներ են գործադրում
15.01.2026 | 11:33

Մայր աթոռը մտահոգիչ տեղեկություններ է ստացել, որ ՀՀ իշխանությունները բանակում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցների նկատմամբ ճնշումներ են գործադրում՝ կաթողիկոսին գահընկեց անելու արշավին միանալու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

Հոգևորականը շեշտեց՝ երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի, բանակը պետք է զերծ մնա նման բռնաճնշումներից։

«Բանակի հոգևոր առաջնորդության արդեն կայացած ինստիտուտը կարևորագույն առաքելություն է իրականացնում մեր զինված ուժերում, գնդերեցները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցում։ Իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողությունների մեջ գնդերեցների ներքաշումը և կիրառվող հարկադրանքները վտանգում են այս ինստիտուտի առաքելությունը, ինչը լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին»,- ասել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը։

Նշենք, որ վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, թե որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնական լիազորությունները, ճնշում են գործադրում գնդերեցների վրա՝ սպառնալիքների միջոցով փորձելով նրանց ներքաշել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման» արշավի մեջ։

Աղբյուր՝ yerkir.am

Դիտվել է՝ 106

Մեկնաբանություններ