Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Մեր փոքրացող պետության և Իսրայելի տարբերությունը

Մեր փոքրացող պետության և Իսրայելի տարբերությունը
01.10.2026 | 14:13

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանի որդին ահաբեկչության հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում ա. Ենթադրաբար՝ պաղեստինցիներից մեկն իր մեքենայով մխրճվել է ճանապարհի պահակակետի մոտ կանգնած զինվորների խմբի մեջ, որի մեջ ա եղել դեսպանի որդին։ Վիդեոն, ֆոտոները սաղ կա Բլոգնյուզի տելեգրամյան ալիքում։

Դեսպանի էն մի որդին էլ 23 թվի նոյեմբերի 10-ին ա զոհվել Գազայում, հատուկ օպերացիայի ժամանակ։

Քաղաքական մշակույթի մեջ սա կոչվում է «Skin in the game»՝ սեփական կաշիդ այն խաղի մեջ, որին դու մասնակից ես։

Մենք երբեք չենք լսի, որ ՌԴ-ում դեսպան արսենյան գուգոյի տղու մատը Ջերմուկի դիրքերում, վարժական հավաքների ժամանակ ցրտահարվել ա, կամ ԱՄՆ-ում դեսպան մկրտչյան նարեկի եղբայրը 20 օր է ձյան պատճառով չի կարողանում դիրքերից իջնել։

Բայց մենք կլսենք, որ արսենյան գուգոյի տղեն տան աշխատողի վրա դանակ ա քաշում ու դոզի փող 20.000 դրամ ուզում. կլսենք, որ մկրտչյան նարեկի ախպոր ավտոյից պարեկները թմրանյութ ու զենք են հայտնաբերել։ Էլի շատ բաներ կլսենք, բայց երկրի պաշտպանության մասնակից դառնալ չենք լսի։ Փոխարենը վարժական հավաքը կսարքեն մահակ՝ ընդդիմադիրներին, լրագրողներին չեզոքացնելու համար։

Սա է տարբերությունը մեր փոքրացող պետության ու բարձացող պարգևավճարների և աշխարհում ինչ ուզող անող ու չպատժվող Իսրայելի։ Նրանց ամեն քաղաքացին պոտենցիալ զինվոր ա, որը նաև զոհվում ա. դեսպանի որդիներ, վարչապետի եղբայր, հասարակ քաղաքացի։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2185

Մեկնաբանություններ