ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Ինդոնեզիայում հնագույն ժայռապատկերներ են հայտնաբերվել

Ինդոնեզիայում հնագույն ժայռապատկերներ են հայտնաբերվել
09.10.2014 | 14:10

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու քարանձավներում հնագետները հայտնաբերել են հնագույն ժայռապատկերներ՝ կճղակավոր կենդանիների և ձեռքերի: Պատկերները մոտ 40 հազար տարեկան են: Մասնագետները չեն բացառում, որ դրանք կարող են մարդկության պատմության գեղարվեստի ամենաառաջին նմուշներից լինել: Նման հին պատկերներ հայտնաբերվել էին միայն Իսպանիայում և Ֆրանսիայի հարավում:
Ըստ աղբյուրի՝ սա ցույց է տալիս, որ արվեստները զարգացել են միաժամանակ տարբեր վայրերում:

Դիտվել է՝ 2128

Մեկնաբանություններ