Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

«Ես անուն չունեմ»

«Ես անուն չունեմ»
04.08.2025 | 12:54

Այս վերնագիրն է կրում սիրված բամաստեղծուհի,

քնարախոհական բանաստեղծությունների ժողովածուների ու բազմաթիվ թարգմանությունների հեղինակ Սոնա Վանի «Ես անուն չունեմ» ժողովածուն և այդ ստեղծագործություններից կազմված մոնոներկայացումը, որի առաջնախաղը կայացավ օրեր առաջ՝ Կամերային պետական թատրոնի բեմում;

Մոտ երկու ժամ հանդիսատեսը բեմում տեղավորվել էր հարմարավետ միջավայրում, գինու գավաթներով ու վայելում էր մոնոներկայացումը՝ դերակատար Քեթրին Մանասյանի անզուգական խաղը, Լուսինե Երնջակյանի յուրօրինակ մտահղացմամբ բեմադրությունը , պիեսի հեղինակ Անուշ Ասլիբեկյանի և համեմված Վահան Արծրունու երաշտությամբ։

Առաջին րոպեներից ներկաները ընկղմվում էին ներկայացման սյուժեում, հիշում իրենց մանկության անբաժանելի խաղալիքը, այնուհետև իր կյանքի տարբեր ժամանակներում իր ընկերներին, նրանց հետ անցկացրած լավագույն օրերի ու հուշերի մասին, որոնք այդպես էլ հուշ են մնացել ՝ տարբեր պատճառներով․․․

Սակայն հերոսուհուն հանգիստ չէին տալիս իր կյանքի ահավոր դիպվածները, որոնք կապված էին պատերազմի հետ ու հենց դրանք էին հանդիսացել նրա տառապանքի ու տանջանքների պատճառը:

Ի վերջո, Քեթրին Մանասյանը կարողանում է դուրս գալ այդ վիճակներից ու իր բողոքի ձայնը բարձրացնում պատերազմի դեմ, որ աշխարհում խաղաղություն լինի ու․․․

Հնարավորության դեպքում բաց չթողնեք դիտելու «Ես անուն ունեմ» մոնոներկայացումը, որովհետև նաև ձեր մտքերում կուտակված շատ հարցերի պատասխանները կգտնեք:

Սոնա Վանն իր ստեղծագործական կյանքում բազմիցս արժանացել է մրցանակների, պատվոգրերի, որոնց թվում է նաև

ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը։

Բանաստեղծուհին նաև հեղինակ է բանաստեղծական 5 ժողովածուների, որոնք թարգմանվել են ավելի քան տասը լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ուկրաիներեն , վրացերեն, արաբերեն, լեհերեն ), տասնհինգը՝ առանձին գրքերով։

Այս օրերին Սոնա Վանը կրկին հայրենիքում է բազմաթիվ հանդիպումների ու միջոցառումների պատվավոր հյուրն է ու բանախոսը։

Մարիետա ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 10570

Մեկնաբանություններ