Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

Առաքինություն

Առաքինություն
11.10.2025 | 12:31

Մեր խրթին ժամանակներում ամեն դասական համարվում է հնացած, անարժեք ինչ-որ մի բան։ Բայց նրանք մարդիկ էին, որոնց կյանքի դրվագներն էլ մնայուն, անանց դասեր էին։

Միքայել Նալբանդյանը գոյատևում էր ծանր նյութական պայմաններում։ 1859 թ․ նա մեկ տարի աշխատեց Մոսկվայում լույս տեսնող լուսավորիչ, գիտնական Ստեփանոս Նազարյանի «Հիւսիսափայլ» ամսագրում, գրեց հոդվածներ, բանաստեղծություններ, բայց ոչ մի կոպեկ հոնորար չստացավ, հայտնվեց պարտքերի տակ։ Եվ պատճառն այն էր, որ Ստ․ Նազարյանն ինքը վճարելու հնարավորությունից զուրկ էր։

Այդ թվականի հոկտեմբերի 27-ին Մ․ Նալբանդյանը մի դառնաղի նամակ գրեց իր բարեկամներից մեկին, ուր կային այսպիսի տողեր․

«Գրիչս պիտի կոտրեմ և ձգեմ․ միւս անգամ Հայոց ազգի անունը տուած ժամանակները եւս պիտի սիրտս խառնվի։ Ափսոս ինձ որ ես երեւեցայ Հայերի մէջ․ մի այլ ազգի մէջ երբէք այս վիճակում գտանվելու չէի ես, անտէր և անօգնական, միմիայն յուսալով նախախնամութեան վերայ որ կերակրում է և ճնճղուկները»։

Մանրամասն պատմում է իր անմխիթար կենսակերպի, պարտքերի և անգամ այն մասին, որ 50 ռ․ չունի, որ մեկնի Պետերբուրգ ու թեկնածուական ատենախոսություն պաշտպանի։

Բնականաբար, խստորեն դժգոհում է նաև Ստ․ Նազարյանից։

Բայց լինելով առաքինի մարդ՝ հավելում է․

«Խնդրեմ, Նազարեանցին բանը ոչ ոքին մի՛ ասա, հարկաւոր չէ․ թող թշնամիք չուրախանան, նորա պատիւը մերն է»։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 26882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ