Պենտագոնը լրացուցիչ ծովային հետևակայիններ և ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի կողմից հարձակումների աճի՝ գրում է The Wall Street Journal-ը։ Ծովային հետևակայիններն արդեն Մերձավոր Արևելքում են՝ աջակցելով Իրանի դեմ ռազմական գործողություններին:                
 

Բոլորին դավաճան անվանելով ման էր գալիս, իսկ հիմա նեղվում է, որ իրեն են անվանում ՀՀ գերագույն գլխավոր դավաճան

Բոլորին դավաճան անվանելով ման էր գալիս, իսկ հիմա նեղվում է, որ իրեն են անվանում ՀՀ գերագույն գլխավոր դավաճան
17.12.2025 | 11:49

«Հիմա, ցավոք սրտի, այդ թվում պարոն Տեր-Պետրոսյանի գործունեության արդյունքում, այդ թվում իշխանությունների գործունեության արդյունքում զիջում բառը փոխակերպվել է փոխզիջման: Այսինքն, այն ինչ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Երբ որ Ադրբեջանը ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին»:

Ահա՛, հենց այսպես էր արտահայտվում «Ելքի» Նիկոլը 2017 թվականին։

Բոլորին դավաճան անվանելով ման էր գալիս, իսկ հիմա նեղվում է, որ իրեն են անվանում Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր դավաճանը։ Չնայած, էլ ոչ էլ նեղվում է:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2792

Մեկնաբանություններ