Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Կառավարման առումով Երևանում բարդակ է

Կառավարման առումով Երևանում բարդակ է
18.08.2026 | 13:20


Հայաստանի տարածքը որքան փոքրանում, մարզերի բնակչությունը նվազում է, այնքան Երևանում բազմաբնակարան շատ շենքեր են սարքում, գերկառուցապատում մայրաքաղաքը։ Սակայն Երևանը կառավարման առումով բարդակ է։ Մայրաքաղաքի շենքերի զգալի մասի վրա փողոցի, շենքի անվանումով ցուցանակ չկա, անծանոթի համար դժվարություն է տվյալ շենքը գտնելը։ Երևանում փողոցներ կան, որոնք մայթեր չունեն, տներից մարդիկ հայտնվում են փողոցի մեջ։ Այդ փողոցներում հետիոտնի տեղաշարժը կարող է ավարտվել ավտոմեքենայի տակ ընկնելով։ Դավիթ Անհաղթ, Խուդյակով և այլ փողոցներում նման վտանգավոր վիճակ է։ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը, քաղաքապետարանի պաշտոնյաները հսկա ռոճիկներ, մեծ պարգևավճարներ են ստանում, սակայն Երևանի խնդիրները լուծելու փոխարեն դրանք ավելացնում են։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ