Ռուսաստանի հետ ՈՒկրաինայի գլխավոր բանակցող Կիրիլ Բուդանովը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջընթաց է տեսնում Կրեմլի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Նա հավելել է, որ պատերազմը կարող է շուտով ավարտվել, և Կրեմլը, ըստ նրա, նույնպես ցանկանում է դադարեցնել պատերազմը։               
 

Կուսակցական տարիք և քաղաքական մշակույթ. հին ու նորի արհեստական սահմանը

Կուսակցական տարիք և քաղաքական մշակույթ. հին ու նորի արհեստական սահմանը
20.03.2026 | 12:30

Ընդամենը 24 տարեկան կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, իսկ ոմանք ասում են՝ «հին մեռել»։

Ձեր կարծիքով՝ կուսակցությունը պետք է լինի ընդամենը մի քանի ամսակա՞ն, որպեսզի իրավունք ունենա մասնակցելու ընտրություններին։

Ովքեր չգիտեն, ասեմ, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը 180 տարեկան է, իսկ Դեմոկրատականը՝ ավելի քան 200։

Ի դեպ, այնտեղ ներկա իշխանությունները երբեք իրենց մրցակիցներին չեն պիտակավորում «նախկիններ» տերմինով։

Պատճառը պարզ է. շուրջ երկու դար նրանք կա՛մ ներկա են, կա՛մ նախկին, և դա քաղաքական բնականոն գործընթաց է, այլ ոչ թե դատավճիռ։

Վանիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ