Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Հայաստանը պետք է կանխատեսեր

Հայաստանը պետք է կանխատեսեր
03.09.2012 | 00:58

Ազատամարտիկների և վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանը դատապարտում է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական իշխանություններին արտահանձնումը և նրան ներում շնորհումը։ «Փաստ է, որ Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները, ինչ-ինչ շահերից ելնելով, գնացել են փոխհամաձայնության և ազատել հանցագործին։ Հայաստանը սա պետք է նախատեսեր և պետք է որոշակի քայլերով պայքարեր ու կանխարգելեր այս ամենը։ Էլի ուշ չէ, տարբեր ակցիաներով մեր ժողովրդի ցասումը պետք է ցույց տանք, դիմենք միջազգային ատյաններ։ Միջազգային օրենքները հավասար են բոլորի համար, և երկակի ստանդարտներ չպետք է կիրառվեն»,- նշում է Միհրան Մովսիսյանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ