Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Սուբյեկտ լինելու իմիտացիան չափազանց վտանգավոր է թույլ պետականության համար

Սուբյեկտ լինելու իմիտացիան չափազանց  վտանգավոր է թույլ պետականության համար
25.01.2026 | 15:00

Աշխարհաքաղաքական միավորների տեղը արևի տակ ավելի հստակ բնորոշելու համար օգտագործվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են նրանց ստրատեգիական և տակտիկական հզորությունները։

Այս հզորությունները կապված են մեկը մյուսի հետ, և որևէ միավորի ստրատեգիական հզորությունից կարող է բխել նրա տակտիկական հզորությունը, բայց նաև հնարավոր է, որ որևէ միավոր, ունենալով որոշակի տակտիկական հզորություն, ստրատեգիապես որևէ արժեք չունենա։

Եվ այդ դեպքում այդ միավորը լոկալ և, մանավանդ, գլոբալ ուժային տիպի բալանսային հավասարումների մեջ տեղ չի ունենա։

Այսինքն, ինքնիշխանության կամ սուվերենիտետի տեսանկյունից նա սուբյեկտ չի համարվի ուրիշների կողմից, այլ օբյեկտ, որից ոչ մի բան կախված չէ միջազգային գործերում։

Բայց, մյուս կողմից էլ, բացարձակ անընդունելի է միջազգային մակարդակում միայն օբյեկտ լինելը, այստեղից էլ սուբյեկտ լինելու իմիտացիան, որը շատ վտանգավոր է որևէ թույլ պետականության համար՝ ռիսկային դարձնելով նրա գոյությունն անգամ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ