Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Հայաստանը գրավված է հակահայերի կողմից

Հայաստանը գրավված է հակահայերի կողմից
31.01.2026 | 13:52

Շատերը կհիշեն, որ 90-ականներին, երբ դեռ բանակը նոր էր ձևավորվում, և հետսովետական փողոցային բարքերն ու միջանձնային հարաբերությունները իրենց անարխիկ դրսևորումն էին ստացել, շատերը խուսափում էին բանակում ծառայելուց և այդ նպատակով դիմում էին տարբեր քայլերի, այդ թվում՝ ընդունվում ճեմարան՝ բանակից ազատվելու համար:

Մեր Կաթողիկոսի՝ Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ի ջանքերով, վերջ դրվեց այդ արատավոր պրակտիկային՝ Ճեմարան ընդունվողների, հոգևորականների համար սահմանվեց զինվորական ծառայություն։ Դա բնույթով մի փոքր տարբերվում էր սովորական զինվորական ծառայությունից, բայց էլի զինվորական ծառայություն էր։

Բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք ևս, ՀԱԵ սպասավորների հայտնվելը Հայոց Բանակում նպաստեց, որպեսզի բացահայտվի մի դավադրություն։ Պարզվում է՝ աղանդավորական կոնկրետ ցանցեր նպաստել և կազմակերպել էին, որպեսզի իրենց շարքերից բանակ զորակոչվածները հնարավորինս ծառայեն իբրև քարտեզագիր, գրագիր ու նման այլ կարգավիճակներում՝ ստանալով գաղտնի տեղեկատվության հասանելիության որոշակի աստիճան։ Ժամանակի ընթացքում դրանք հասցրել էին ձևավորել մի հսկա ցանց բանակում, փաստացի տիրապետում էին ահռելի գաղտնի տեղեկույթի, և միայն Աստված գիտի, թե ուր էր գնում այդ տեղեկությունը (հաշվի առնելով աղանդավորական խմբակների զանազան ղեկավարների սերտ կապերը թշնամի երկրների և այլ կառույցների անդամների հետ՝ կարելի է միայն մոտավոր պատկերացնել աղետի մասշտաբները)։

Այսպիսով, Հայ Եկեղեցու սպասավորների հայտնվելը բանակում նպաստեց այդ ցանցի բացահայտմանը, ինչն էլ, որպես խնդիր, մի շարք նվիրյալ անձանց ջանքերով բարձրաձայնվեց համապատասխան մակարդակներում, և դրա արդյունքում Հայոց Բանակն էականորեն մաքրվեց աղանդավորական լրտեսական այդ ցանցից։

Այժմ, տեսնելով, թե ինչպես են աղանդավորական այդ նույն խմբակի տարբեր դերակատարներ գրոհում Մայր Աթոռի և Հայ Եկեղեցու դեմ, ձևանալով սրտացավ քրիստոնյա, լրիվ հասկանալի է, թե ինչու այդ աղանդավորական խմբակի գլուխ դարձած Սիկոլի օրոք լուծարվում է ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունը, և ինչու են բանակից հեռացվում գնդերեցները։

Հայաստանը գրավված է հակահայերի կողմից:

Էն գերագույն գլխավոր սրիկան, որ ասում է «Հայաստանի Հանրապետությունը մերը չէր, իսկ հիմա մերն է»՝ ճիշտ է ասում, ուղղակի չի նշում, որ իր ասած այդ «մենք»-ը (իրենք) հայերը չեն, այլ՝ թրքահարճ հակահայ խմբակը: Հայաստանի Հանրապետությունը հայերինն էր, և հայերը վերահսկում էին նաև Արցախը: Այժմ Հայաստանի Հանրապետությունը հայերինը չէ, և Արցախն էլ հայերի վերահսկողությունից վերցրել, տվել են թուրքերին ու սիոնիստներին:

Էսքան բան:

Կկարողանա՞նք հայերով հետ վերադարձնել Հայաստանի Հանրապետությունը հայերին՝ Արցախն էլ կվերադառնա, չե՞նք կարողանա՝ Հայաստանը կդառնա Բելստան ու կինտեգրվի թուրանին, նրա էներգետիկ, քաղաքական, ճանապարհատրանսպորտային, կրոնական և այլ մակարդակներում՝ դառնալով թուրանի ու նրա շահերի սպասարկողը:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 115

Մեկնաբանություններ