Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

Դեռ ոչ ոք իր ոսկորների համար մի մարդաբոյ փոսից ավելին չի ստացել

Դեռ ոչ ոք իր ոսկորների համար մի մարդաբոյ փոսից ավելին չի ստացել
15.02.2026 | 18:40

Ես չգիտեմ՝ ամենավերջում մենք հայտարարագիր ներկայացնու՞մ ենք, թե՞ չէ՝ հարկեր վճարու՞մ ենք մեր երկրային եկամուտների համար, լցնու՞մ ենք երկնային բյուջեն։ Չգիտեմ։

Շատերը գիտեն։ Ոմանք հարյուր տոկոսով համոզված են, որ ներկայացնում ենք, անգամ կարող են ճշգրիտ հաշվարկ անել՝ էսքան շահութահարկ, էսքան եկամտահարկ, էսքան սոցվճար, էսքան տուգանք։ Ուրիշները հարյուր տոկոսով համոզված են, որ ոչ մի հարկ էլ չենք վճարում՝ ինչ հասցնում ենք վերցնել, լրիվ մեզ ա մնում։

Իսկ ես չգիտեմ, ի՜նչ մեղքս թաքցնեմ, ես ոչ մի բանում համոզված չեմ, անգամ էն բաներում, ինչում հաստատ համոզված եմ։ Անկայուն, տատանվող անձնավորություն եմ։ Լենինը երևի իմ նմաններին կկոչեր... Ամոթ ա, ձեռս չի գնում՝ գրեմ։ Լենինը տենց էր՝ սիրում էր բոլորին ու ամեն ինչին գին ու պիտակ կպցնել՝ էլ ռենեգատ, էլ դեգեներատ, էլ օպորտունիստ, էլ ձախլիկ... կարծես սուպերմարկետի մենեջեր լիներ սև ուրբաթի նախօրեին։

Խելացի մարդիկ համարում են, որ պետք ա կյանքից վերցնել էն ամենն ինչ հնարավոր ա, իսկ վերջում կերևա՝ հարկ վճարելու՞ ենք, թե՞ չէ։ Բայց նրանք հաճախ էնքան են տարվում էդ գաղափարով, որ սկսում են ոչ թե կյանքից վերցնել, այլ ուրիշներից։ Մեռնելիս նրանց սալդոն միշտ դրական ա լինում։ Մենակ թե...

Մենակ թե, ու՞ր ա գնում էդ դրական սալդոն։ Ինչքան նայում եմ, դեռ ոչ ոք իր ոսկորների համար մի մարդաբոյ փոսից ավելին չի ստացել...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6040

Մեկնաբանություններ