Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

38 տարի առաջ այս օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ի ցույց դրվեց ազգային կամքը

38 տարի առաջ այս օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ի ցույց դրվեց ազգային կամքը
16.02.2026 | 11:51

Արցախցիները մեկ պահանջ ունեին՝ միացում Մայր Հայաստանին։ Այն ինքնորոշման գիտակցված հստակ քաղաքական պահանջ էր, որը ծնվեց պատմական արդարության զգացումից ու գոյաբանական սպառնալիքի գիտակցումից։

Վերածննդի հրապարակում ձևակերպվեց ճշմարտությունը.Արցախի հարցը տարածքի մասին չէր միայն։ Այն արժանապատվության, անվտանգության և հայկական պետականության ամբողջականության մասին էր։

Այսօր, 38 տարի անց, ազգային արժանապատվության վաճառքով ու պետական շահերի զոհաբերմամբ զբաղված նիկոլները փորձում են վերաշարադրել պատմությունը, սակայն հրապարակում հնչած պահանջը չի վերանում ու չի կարող վերանալ։

Քանի դեռ կա արցախցի, կա նաև վերադարձի իրավունքը։

Քանի դեռ կա ազգային հիշողություն, կա նաև քաղաքական օրակարգ։

Վերածնունդը չի ավարտվում…

Պահանջը մնում է…

Մետաքսե Հակոբյան

Դիտվել է՝ 1369

Մեկնաբանություններ