ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

ՔՊ-ական Ռուբինյանը կրկին խոսեց

ՔՊ-ական Ռուբինյանը կրկին խոսեց
13.03.2026 | 14:40

Ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում։ Ստիպված պատասխանում եմ։

Ինչ մեղադրանք էլ հնչեցվի ընդդիմադիր որևէ ուժի կամ լիդերի հասցեին, նրանցից որևէ մեկը.

1. Արցախ չի հանձնել։

2. Ադրբեջանական զորքը Ջերմուկի գլխին և Հայաստանի տարածքներ չի թողել։

3. Հինգ հազար զոհ չի տվել, մի ամբողջ սերունդ չի զոհաբերել։

4. Իրար դեմ չի թշնամացրել մի ամբողջ ժողովուրդ։

5. Թուրքերի պատվերով չի կազմակերպել հարձակումներ Հայ առաքելական եկեղեցու դեմ։

6. Հազարավոր հայ տղերքի սպանած Ալիևին չի ասել շնորհակալություն։

7. Մեր քաղաքներն ու գյուղերը ոչնչացնող Ալիևին, Ամարասն ու Գանձասարը գոմ սարքող Ալիևին՝ չի ասել շնորհակալություն։

8. Էնվեր Փաշայի հոգին փառավորող էրդողանի իշխանությունից նախընտրական աջակցություն չի ստացել։

9. 300 հազար ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան չի խոստացել

10. ....Այս իշխանության մնացած ձեռքբերումների թվարկումը թողում են Ռ. Ռուբինյանին։

Մեր ուզածը մեկ բան է. ձևավորել նոր իշխանություն, որը Ալիևին շնորհակալություն ասելու փոխարեն՝ արժանապատիվ կբանակցի բարդ խնդիրները խաղաղ լուծելու համար՝ երաշխավորված խաղաղություն ստանալու համար։

Մեր ուզածը Թուրքիայի հետ և բոլոր հարևանների հետ հարաբերությունների արժանապատիվ կարգավորումն ու փոխշահավետ առաջընթացն է։

Մեր ուզածը՝ այո, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Բելառուսի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի և բոլոր բոլորի հետ, ովքեր մեզ բարեկամ են համարում փոխշահավետ, երկարաժամկետ-խորքային համագործակցությունն է, որի արդյուքնում մեր երկիրը կունենա երաշխավորված խաղաղություն և մեր ժողովուրդը կունենա բարեկեցիկ կյանք։

Դիմում եմ Ռ. Ռուբինյանին. Քո պոռթկման պատճառը հասկանալի է. վերջին սոցհարցման թվերն ու ձեր հանդեպ հանրային տրամադրություններն են ստիպել քեզ այդ տեքստը արտաբերել։ Բայց ուղիղ հարց ունեմ. Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենալն է ամոթ, թե՞ քեզ սպանած-մորթած, քո քաղաքներն ու գյուղերը ավերած Ալիևին օր ու մեջ շնորհակալություն ասելը։ Շնորհակալություն ի՞նչի համար։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 1889

Մեկնաբանություններ