Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ռեժիմին չհաջողվեց լռեցնել Antifake-ը

Ռեժիմին չհաջողվեց լռեցնել Antifake-ը
14.11.2026 | 11:52

Ուղիղ մեկ տարի առաջ՝ հենց այս օրը՝ 2025 թ. նոյեմբերի 13-ին, փաշինյանական ռեժիմն ազատ խոսքի դեմ պայքարի համատեքստում գրոհեց Antifake-ի ուղղությամբ։ Ուժայինների խմբերը ներխուժել էին «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ։ Մի խումբ էլ ներխուժել էր Անտիֆեյքի գրասենյակ և առգրավել ողջ տեխնիկան։ Նարեկին, Վազգենին շինծու քրեական գործերով ձերբակալեցին, կալանավորեցին, եռօրյա կալանքի ենթարկվեցի նաև ես։ Նպատակը պարզ էր՝ ոչ միայն կալանավորել փոդքասթի հեղինակներին, այլև դադարեցնել ընդդիմադիր մեդիահարթակի գործունեությունը։
Հետագա ողջ գործընթացը, մեր ողջ պայքարի ճանապարհը հանրության աչքի առջև էր, և, հետևաբար, կարիք չկա նորից նշել, թե ինչերի միջով անցանք։ Սակայն, այնուամենայնիվ, պետք է մի քանի դիտարկում անել։
Առաջին՝ այդ հետևողական, համակարգված, համառ պայքարի արդյունքում մեկ տարի անց Antifake-ը շարունակում է իր գործունեությունը, տղաներն էլ վերադարձել են եթեր։ Երկրորդ՝ մեկ տարի անց հստակորեն պետք է փաստել, որ ռեժիմը, ի հեճուկս իր բոլոր ջանքերի, չկարողացավ Antifake-ի գործունեությունը տորպեդահարել, չկարողացավ մեզ կոտրել։ Եվ երրորդ՝ մեր համառության, մեր կամքի շնորհիվ ինչպես եղել ենք ռեժիմի կոկորդին փուշ, այդպես էլ շարունակում ենք լինել։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Հ. Գ.
Ազատությո՛ւն ռեժիմի բոլոր քաղբանտարկյալներին և քաղհալածյալներին։
Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ