Ինչո՞ւ Կիպրոսի ղեկավարները չեն ճանաչում Հս. Կիպրոսի «թուրքական հանրապետությունը», Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի ու Հվ. Օսիայի անկախությունը...
«Քանդենք պետությունը» քաղաքական ուժի ղեկավարի մրգային նախասիրությունները մեկնաբանել չեմ ցանկանում, բայց մի բան հստակ գիտեմ՝ այդ ամենը պետությունը ծաղրի առարկա դարձնելու, անլրջացնելու, պետության արժեքն ու դերը նսեմացնելու հստակ նպատակ ունի...
Ով խոսում է հարատև խաղաղության մասին, միանգամից կա՛մ փոխեք, կա՛մ լռեցրեք, որովհետև նա ձեզ կա՛մ խաբում է, կա՛մ գաղափար չունի հարատև խաղաղության մասին...
Կառավարության նիստում հավանություն է տրվել ԱԺ կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրինագծին։ Օրենքի նախագծով առաջարկվում է գործուղման մեկնած պատգամավորներին հնարավորություն տալ մասնակցելու քվեարկություններին...
Վա՜յ, էս ինչ հետաքրքիր է ստացվում։
Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը փաստացի հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական ինտեգրման կուրսի դեմ...
ՈՒկրաինայի հարցով բանակցությունների հերթական փուլն ավարտվեց։ Ըստ ստացվող տեղեկությունների՝ քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության հարցերը։ Ինչո՞ւ է խոսքը նման ընդհանրական հարցերի մասին...
Երեք օր առաջ՝ «Նուբարաշեն» ՔՀԿ հերթական այցից հետո եմ սա գրել։
«Այս հաստատության պահպանման և առհասարակ նյութատեխնիկական պայմաններն այնքան սարսափելի են, որ անկարելի է դրանց մասին խոսել առանց հոգեկան անդորրդ կորցնելու...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...