ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վախեցած կամ, որ ավելի վտանգավոր է, անտարբեր Հայաստան

Վախեցած կամ, որ ավելի վտանգավոր է, անտարբեր Հայաստան
22.07.2025 | 19:45

Կապիտույլանտը բացահայտ հայտարարել է, որ Մայր Աթոռի վրա արշավ է կազմակերպելու` իր իսկ առաջնորդությամբ:

Բոլորին դա հասկանալի է, նաև ինձ:

Իսկ ո՞րն է լինելու մեր պատասխանը Չեմբեռլենին:

Ոչ մի պատասխան։

Եկեղեցական թեմերը և թեմական առաջնորդներն արտահայտվում են ցաք ու ցրիվ, քաղաքական կուսակցությունները լուռ են` բերանները ջուր առած, հասարակական կազմակերպությունները ասես չեն եղել, ստեղծագործալան միությունները` Գրողների միությունը, Կոմպոզիտորների միությունը, Նկարիչների միությունը, Թատերական միությունը, Կինոգործիչների միությունը, Գիտությունների ակադեմիան,ինտելեկտուալ, ստեղծագործական և գիտական, կրթական այլ կազմակերպություններ լուռ լսողի, կամ թե դիտողի դերում են։

Լուռ են նաև հեղինակավոր մտավորականները։

Սրանց բոլորի գլխին նիկոլը նեյտրոնային ռումբ է գցել։ Կարծես թե իրենց հագ ու կապը կա, բայց մեջները մարդ չկա, Մարդ չկա... Ոչ մի բողոքի ցույց, միտինգ, ընդվզում:

Քանդման սպառնալիքի տակ է ազգապահպան երեք հիմնական

սյուններից մեկը, բայց նրա պաշտպանները այն պաշտպանելու փոխարեն պատերի տակ տապ են արել։ Սա մանկական տապանուկի չէ։

ՈՒր որ է, մեր հոգևոր տունը կփլվի մեր գլխին։

Մենք գլուխ ենք պահում։

Մենք դատապարտված ենք։

Մի ազգ, որ չի ուզում ապրի, չի էլ ապրի:

Նիկոլը ու իր կողմնակիցները ապրելու ձևը գտել են։ Կապրեն, հաստատ կապրեն` թուրքի ձևով...

Ւնչու՞ , պարտադի՞ր է` Սամվել Կարապետյանի ձևով:

Թող նա բանտում ապրի իր ձևով, ապրի ու փտի իր ձևով: Կարևորը մեր կյանքն է, մեր անվտանգությունը, թեկուզ և թլպատված, թեկուզ և հավատափոխ:

Էսքան դար որ հայ էինք` ի՞նչ շահեցինք...

Որ նիկոլը թուրք կոչվելուց չի նեղվում` մենք ինչու՞ պիտի նեղվենք:

Մեր լռությունը համաձայնության նշան է։

Մի ազզ, որի համար կարևոր չէ իր իսկ ինքնության հաստատումը, նա չի ապրի, կամ որ հնարավոր է կապրի` իր մորը, քրոջը, կնոջը, աղջկան և, ի վերջո, իր հավաքական արժանապատվությունը մեկ այլ ազգի տակ իր հոժար կամքով պառկեցրած:

21.07.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 6809

Մեկնաբանություններ

/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ