Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նիկոլի կերպարը. հավաքական ստորացման հայելին

Նիկոլի կերպարը. հավաքական ստորացման հայելին
15.10.2026 | 11:14

Նիկոլ Փաշինյանը պարտված, ստորացված ու սեփական պատվի ու արժանապատվության համար չպայքարող տղամարդու մի եզակի տեսակ է, որի կերպարի օգնությամբ բացահայտվում են մեր կողքին ապրող այն մարդիկ, ովքեր կյանքում գերադասում են պարտված, արհամարհված ու անպատիվ կեցությունը։
Այո՛, ես միայն այս «դրական» պահն եմ արձանագրում Նիկոլի կերպարում։ Հենց այդ կերպարն է օգնում բացահայտել չպայքարող, պատվի ու արժանապատվության համար կռվելու անընդունակ տղամարդու այն տեսակը, որի ենթատեսակներն են թիկնոցավոր դատավորները, համազգեստավոր ուժայինները, կոստյումավոր ու կարմրաթուշ չինովնիկները, Scopus-ի համար հոդված գրող գիտնականներն ու հատկապես՝ օջախի ու ընտանիքի պատվի մասին պաթետիկ ճառող «դախլչի» տղերքը։ Վերջիններս իրենց պարտքն են համարում ի ցույց դնել Նիկոլից խաբված լինելու սեփական կարգավիճակը և բոլոր ճակատներում «դոշ տալ» հենց իրենց խաբած ու ստորացրած անձի համար։
Ու այս ստորացվածների ենթատեսակները ոչ մի դեպքում չեն ցանկանում առնչվել ու առերեսվել անհերքելի փաստերի, անբեկանելի հակափաստարկների ու ապացույցների հետ, որովհետև վաղուց իրենց «կոմֆորտ զոնան» ու կյանքի իմաստը գտել են Նիկոլի ստեղծած անբարո ու սկզբունքներից զուրկ զուգահեռ իրականության մեջ։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ
Դիտվել է՝ 4829

Մեկնաբանություններ