Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մեզ երես չէին տվել ազատությամբ, բայց մենք էնքան կարևոր բանի համար էինք փողոց դուրս եկել

Մեզ երես չէին տվել ազատությամբ, բայց մենք էնքան կարևոր բանի համար էինք փողոց դուրս եկել
20.10.2026 | 14:21

Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ են։

Ճիշտն ասած՝ ես խուսափում եմ մարդկային զգացմունքների ցանկացած զանգվածային դրսևորումից։ Վերջին զանգվածային բանին մասնակցել եմ անցյալ դարի 88 թվին։ Դա նաև առաջինն էր։ Բայց դա զանգավածային անկարգություն չէր։ Ընդհակառակը՝ զանգվածային կարգուկանոն էր, էնքան կարգուկանոն էր, որ անգամ կարգուկանոն պահպանողների վարքը մեր համեմատ անկարգություն էր, էնքան կարգուկանոն էր, որ անգամ տարիներով մշակված, հղկված սադրանքները հօդս էին ցնդում։

Որովհետև մենք գիտեինք, թե ինչ վտանգավոր բան էինք անում։ Որովհետև մեզ երես չէին տվել ազատությամբ, բայց մենք էնքան կարևոր բանի համար էինք փողոց դուրս եկել, որ անգամ մեր անձնական կյանքը մեր նպատակի առաջ արժեզրկվում էր։ Օպերայի հրապարակում կանգնած մենք սպասում էինք, որ հիմա հարձակվելու են ու կալանավորեն մեզ։ Հա՛, ինչ-որ անձնազոհ բան կար մեր արածի մեջ։

Հիմա էլ Ֆրանսիայում փողոց դուրս եկածների արարքն ինքնազոհություն ա։ Զոհում են իրանց ծնողների, պապերի, նախապապերի կառուցած երկիրը, հրդեհում են իրանց տունը։ Բայց ոչինչ, փողոցում չեն մնա, Ֆրանսիան բարի երկիր ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11777

Մեկնաբանություններ